Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

Բայդենը թույլ չի տա ATACMS հռթիռներով հարվածել Ռուսաստանին․ The Times

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

22:02 12.09.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու վրա, եթե Լոնդոնն ու Փարիզը շահագրգռված լինեն նման զարգացմամբ։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմական շրջանակներում լրատվամիջոցի զրուցակիցը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը հարվածների թույլտվության հարցում այլ երկրների աջակցության կարիքը չունի։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլև նրանք, ըստ էության, որոշում են՝ անմիջականորեն ներգրավվե՞լ ուկրաինական հակամարտությանը, թե՞ ոչ:

Պուտինը նշել է, որ Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն Ռուսաստանի Դաշնության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

12:20 19.09.2024

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Հյուսիսային Կորեան ավելի քան 160 աղբով օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա

12:15 19.09.2024

Հյուսիսային Կորեան ավելի քան 160 աղբով օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա

Չորեքշաբթի երեկոյան ԿԺԴՀ-ն աղբով լցված ավելի քան 160 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։ Ինչպես պարզաբանել է Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը (JCS), ԿԺԴՀ-ն չորեքշաբթի երեկոյանից սկսած արձակել է ավելի քան 160 օդապարիկ։ Մոտ 30 պարկով աղբ է հայտնաբերվել կենտրոնական Գյոնգի նահանգի հյուսիսային շրջաններում, որը շրջապատում է Սեուլը […] ...

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

12:05 19.09.2024

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ՝ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրերի համար։ 24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս […] ...

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

BACK_TO_TOP