Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քվեարկության հարցումներում առաջատար է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քվեարկության հարցումներում առաջատար է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:59 12.09.2024

Աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը առաջատար է 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քվեարկության վերաբերյալ հարցումներում։ Հարցումներն անցկացրել է Ifop-ը՝ «Figaro Magazine»-ի և «Sud Radio»-ի համար։

«Հարցվածների 34-35%-ը առաջին փուլում պատրաստ է քվեարկել Լե Պենի օգտին։ Նա շատ առաջ է ձախերից, և նրա հիմնական մրցակիցներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին վարչապետներ Էդուարդ Ֆիլիպը և Գաբրիել Աթալը: Ցանկացած սցենարով Մարին Լը Պենը դուրս է գալիս առաջին հորիզոնական։ Նրա գլխավոր մրցակիցը Էդուարդ Ֆիլիպն է, ով առանց Ֆրանսուա Օլանդի մասնակցության, առաջին փուլում ստանում է ձայների մինչև 27%-ը։ Եթե Գաբրիել Աթալը առաջադրի իր թեկնածությունը, իսկ Էդուարդ Ֆիլիպը չմասնակցի, Աթալը կստանա ձայների 24%-ը»,- ցույց է տվել հարցումը։

Հարցումն անցկացվել է առցանց՝ սեպտեմբերի 6-9-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

12:20 19.09.2024

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Հյուսիսային Կորեան ավելի քան 160 աղբով օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա

12:15 19.09.2024

Հյուսիսային Կորեան ավելի քան 160 աղբով օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա

Չորեքշաբթի երեկոյան ԿԺԴՀ-ն աղբով լցված ավելի քան 160 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։ Ինչպես պարզաբանել է Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը (JCS), ԿԺԴՀ-ն չորեքշաբթի երեկոյանից սկսած արձակել է ավելի քան 160 օդապարիկ։ Մոտ 30 պարկով աղբ է հայտնաբերվել կենտրոնական Գյոնգի նահանգի հյուսիսային շրջաններում, որը շրջապատում է Սեուլը […] ...

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

12:05 19.09.2024

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ՝ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրերի համար։ 24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս […] ...

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

BACK_TO_TOP