Նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+9.09 oC

Նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը

17:21 12.09.2024

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում: Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ` ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 40 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները, որոնք հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է, մասնավորապես, հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով: Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։

Հավանություն է տրվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների «Անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Արձանագրության ստորագրմամբ ենթադրվում է անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների, ինչպես նաև անվտանգության և իրավակարգի ոլորտում գործող ԱՊՀ ճյուղային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման առկա մեխանիզմների կատարելագործում: Ըստ հիմնավորման, այն կբարձրացնի քրեական հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ տարվող աշխատանքներում համատեղ ուժերի օպերատիվությունն ու արդյունավետությունը:

Հավանություն է տրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5 ծրագրի շրջանակում վերականգնվող Գյումրի – Բավրա 60 կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23 կմ երկարությամբ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել Մ1 միջպետական նշանակության ճանապարհի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, հեշտացնել հայկական արտադրության ապրանքների արտահանումը Վրաստանի տարածքով՝ սևծովյան նավահանգիստների (Փոթի և Բաթումի) միջոցով: Ծրագիրը նաև կբեռնաթափի Գյումրի քաղաքի փողոցային ցանցը տարանցիկ երթևեկությունից՝ լուծելով անվտանգության և բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև կմիացնի Մ1 ճանապարհը Բագրատաշենի անցակետի հետ՝ Մ7 ճանապարհով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերը

12:39 16.04.2025

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել […] ...

«Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում». Ժաննա Անդրեասյան

12:36 16.04.2025

«Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում». Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է […] ...

Լիբանամի կրթության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

12:31 16.04.2025

Լիբանամի կրթության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ապրիլի 15- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպելլ է Լիբանամի կրթության նախարար Ռիմա Քարամեին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։ ...

Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ

12:23 16.04.2025

Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը: Ծրագրին միացած դեղատների և դեղերի ցանկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/4lw3qbK, https://bit.ly/44rqvpT: Պիլոտային ծրագիրը գործում է 2025 թվականի ապրիլի 1-ից։ ...

Սլովենիայի փոխվարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:18 16.04.2025

Սլովենիայի փոխվարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե […] ...

Ընթանում է Միրզոյանի և Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը

12:15 16.04.2025

Ընթանում է Միրզոյանի և Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։ ...

BACK_TO_TOP