«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 17-ամյա կիսապաշտպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 17-ամյա կիսապաշտպանին

17:50 12.09.2024

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալին։

Marca-ի համաձայն` հաջորդ շաբաթ կատալոնական ակումբի ղեկավարությունը հերթական ժողովն է ունենալու, որի ընթացքում քննարկվելու է նաև 17-ամյա ֆուտբոլիստի հարցը։

Այս տարվա հուլիսին «Բարսելոնան» «2+3» ձևաչափով արդեն երկարաձգել է Բերնալի պայմանագիրը։ Գործարքում ներառված է նաև 20 միլիոն եվրո հրաժարագնի հատուկ կետ։ Իսպանացու անչափահաս լինելու պատճառով կատալոնական ակումբը չի կարող նրա հետ երեք տարուց ավելի ժամկետով պայմանագիր կնքել։ Սակայն, «Բարսելոնան» մտադիր է այնպես անել, որ երբ 2025 թ. մայիսին կիսապաշտպանը դառնա 18 տարեկան, նրա պայմանագիրը ավտոմատ երկարաձգվի երկար ժամանակով։ Նոր համաձայնագրով բարելավվելու է նաև նրա աշխատավարձը։

Մարկ Բերնալը «Բարսելոնայի» հետ մասնակցել էր ԱՄՆ-ում կայացած միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքին։ Նա իսպանական Լա լիգայի նոր մրցաշրջանի չորս խաղից երեքում եղել է մեկնարկային կազմում։ Սակայն «Ռայո Վալեկանոյի» դեմ երրորդ տուրի խաղում (1-2) ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել երկար ժամանակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

12:20 19.09.2024

«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Հյուսիսային Կորեան ավելի քան 160 աղբով օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա

12:15 19.09.2024

Հյուսիսային Կորեան ավելի քան 160 աղբով օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա

Չորեքշաբթի երեկոյան ԿԺԴՀ-ն աղբով լցված ավելի քան 160 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա, հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։ Ինչպես պարզաբանել է Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը (JCS), ԿԺԴՀ-ն չորեքշաբթի երեկոյանից սկսած արձակել է ավելի քան 160 օդապարիկ։ Մոտ 30 պարկով աղբ է հայտնաբերվել կենտրոնական Գյոնգի նահանգի հյուսիսային շրջաններում, որը շրջապատում է Սեուլը […] ...

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

12:05 19.09.2024

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ՝ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրերի համար։ 24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս […] ...

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

BACK_TO_TOP