16:00 12.09.2024
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանցավորության իրավիճակին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացում և՛ ընդդիմության, և՛ կառավարող խմբակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ։ Եվ նրանց պնդումը կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ «Հարցերը, որոնք պատգամավորներն ուղղում էին, ենթադրում եմ՝ հիմնված էին 2023 թվականի մեր տարեկան հաղորդման շրջանակում ներկայացված տվյալների վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունենք նվազում։ Եթե համեմատում ենք մինչև 2022 թվականը, մեր վիճակագրության վարման ձևաչափը տարբերվում է 2022 թվականից հետո վարման կարգից, որովհետև փոխվել է Քրեական դատավարության օրենսգիրքը: Եվ այս պահին արդեն գործող օրենսգրքով մենք նախաձեռնում ենք վարույթ, իսկ վարույթ նախաձեռնելու հիմքերը բավական ցածր են, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր դեպքով մենք նախաձեռնում ենք վարույթ»,- նշել է Աննա Վարդապետյանը։
Աննա Վարդապետյանը ներկայացրել է ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18 հազար 818 դեպք, մինչդեռ 2023 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել էր 19 հազար 891 դեպք։ 2023 թվականին առավելապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են արձանագրվել։ Պատկերը չի փոխվել այս կիսամյակի ընթացքում, 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են։ «Եթե հանկարծամահությունները հանենք, 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծանր հանցագործությունների թիվը ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց դրան հակառակ՝ 17,8 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Եվ այն ինչ մեզ համար մտահոգիչ է և վերլուծության առարկա կդառնա՝ դա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Թեմայի առնչությամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ և ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։ «Երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը: Այստեղ իրականում ընտրության հարց կա, չեմ կարծում, որ դա շատ պարզ ու միանշանակ հարց է: Հարց է, թե օրինական զենքը որքան հանդուրժելի պետք է լինի մեզ համար»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է քննարկել նաև, թե երկրում զենքով կատարված հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով կատարվել, քանիսը` ապօրինի, որը նույնպես հետևություններ անելու հնարավորություն կտա։
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ Գլխավոր դատախազը նշել է, որ այս դեպքերը 2024 թ. 1-ին կիսամյակում նվազել են 29,3 տոկոսով։ «Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման ու քննության որակի փոփոխության արդյունքն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որոնցով շրջանառվում են թմրամիջոցները։ Այս առումով նվազումը ոչ թե ֆորմալ է, այլ լավարկված քննության արդյունք է»,– ասել է Աննա Վարդապետյանը: Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձերին և բացահայտված թմրամիջոցի քանակին և նշել. «Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ է հանցագործությունը բացահայտվում: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված: Կարևոր է նշել, որ 2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»:
Նշվել է նաև, որ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում՝ 23%-ով: Նվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը. եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են այլ տվյալներ ևս: Մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միջազգային զբոսաշրջիկների շրջանում իրականացրել է հարցում, այդ թվում՝ Հայաստանի ներքին անվտանգային միջավայրի հետ կապված: «Զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին: Եվ՛ գյուղերում, և՛ մարզային բնակավայրերում, և՛ Երևանի ծայրամասերում զբոսաշրջիկները հնարավորություն են ունեցել երեկոյան ժամերին, գիշերային ժամերին, ուշ ժամերին ազատորեն զբոսնել, և, ըստ էության, խնդիրներ չեն եղել: Զբոսաշրջիկներն իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերի»,- ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Հրազդան» ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունին: Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե ինչ է արել այս մասով տեսչական մարմինը նախքան պայթյունը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանել է. «Տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում, տարեկան ծրագրով ստուգվում է և ոչ պլանային՝ դիմումների ու բողոքների դեպքում, երբ տնտեսվարողն ուզում է իր կառուցած շինության ավարտական ակտը ստանալ և գործունեություն իրականացնել։ Կոնկրետ այս դեպքում երկու ուսումնասիրություն է տեղի ունեցել: Նշված տնտեսվարողն արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել, և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել: Տնտեսվարողը դիմել է, որ ստանա ավարտական ակտ-եզրակացություն: Գնացել, ուսումնասիրել ենք, արձանագրել ենք մի շարք խախտումներ: Երկու անգամ մերժվել է դրական եզրակացությունը, այսինքն՝ անվտանգային խախտումներ են եղել, և դրանք վերացված չեն եղել»: Ըստ Պետրոս Մարտիրոսյանի՝ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը:
12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին12:40 26.11.2024
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
12:34 26.11.2024
Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցերԱրդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...
12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...
12:20 26.11.2024
Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարանՏոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
12:12 26.11.2024
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինԴատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...
12:05 26.11.2024
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...