US Open-ը հաճախելիության ռեկորդ է սահմանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

US Open-ը հաճախելիության ռեկորդ է սահմանել

19:11 12.09.2024

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաճախելիության ռեկորդ է սահմանել մրցաշարի պատմության մեջ։

«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարին այս տարի ներկա է եղել 1 048 669 հանդիսական։ Դա 8 տոկոսով ավելի է, քան US Open-2023-ում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

US Open-ի հիմնական փուլի մրցախաղերին ներկա է եղել 832 640 հանդիսական։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաճախելիության ռեկորդը գրանցվել է Australian Open-2024-ում։ Այս տարի Մելբուրնում Ավստրալիայի բաց առաջնությունը խաղերին ներկա է եղել 1 020 763 մարդ, որակավորման փուլը ներառյալ՝ 1 110 657։

Հիշեցնենք, որ US Open-ի տղամարդկանց մենախաղի տիտղոսը նվաճել էր աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները, իսկ կանանց պայքարում հաղթել էր WTA-ի դասակարգման երկրորդ համար, բելառուս Արինա Սոբոլենկոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

12:05 19.09.2024

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ՝ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրերի համար։ 24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս […] ...

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

11:40 19.09.2024

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը կազմակերպում է կապի միջոցների զանգվածային պայթյունների հետեւանքով 95 տուժածների տեղափոխումը Լիբանանից Իրան՝ բուժման նպատակով։ Այս մասին ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ։ Տուժածները կտեղակայվեն Իրանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Ստացած վնասվածքների մեծ մասը ձեռքերին և աչքերին են եղել»,-ասվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ։ ...

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

11:30 19.09.2024

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հաղային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ […] ...

BACK_TO_TOP