18:38 14.09.2018
Ինչպես հայտնի է, այսօր՝ ասուլիսի ժամանակ, «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը խոսել է այն խնդիրներից, որոնց պատճառով Երևանում պատշաճ աղբահանություն չի կատարվում: Լրագրողները Նիկոլաս Թավիլին հիշեցրել են նաև այն լուրերը, ըստ որոնց՝ ընկերությունը խնդիրներ ունի, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականից հետո տարել է «Սանիթեք»-ում իրեն պատկանող մեքենաները:
Բանախոսն այդ լուրերը բամբասանք է որակել՝ ասելով, որ քաղաքապետի հրաժարականն ու աղբահանության վիճակի վատթարացումը պարզապես համընկնում է:
«Ինչո՞ւ պետք է իմ 30 միլիոնի ներդրումը վտանգի ենթարկեի Տարոն Մարգարյանի համար: Ինչո՞ւ պետք է ընկերության հեղինակությունը, 900 ընտանիքի ապրելու միջոցը ռիսկի տակ դնեմ Տարոն Մարգարյանի կամ այլ որևէ մեկի համար: Պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի հետ է կնքվել, ոչ թե որևէ անձի: Մենք փաստերով ենք խոսում, փաստերը դա են ասում: Եթե ապացույցներ կան, ներկայացրեք, ուղղակի չկա նման բան»,- ասել է Թավիլը:
Հարցին՝ ներքին պայմանավորվածություններ էլ չեն եղե՞լ, որոնք հեղափոխության արդյունքում իրականություն չդարձան, «Սանիթեք» ընկերության տնօրենը պատասխանել է.
«Մենք ապաքաղաքական ենք: Ես կիսով չափ հայ եմ և ուզում եմ, որ միջավայրը լավ լինի: Այո՛, մեզ խոստացել էին, որ աղբավայրը ավելի պատշաճ մակարդակի կբերվի, բայց սա գաղտնիք չէ: Բոլոր քաղաքները պետք է ունենան լավ աղբավայրեր»:
Ըստ «Սանիթեք» ընկերության տնօրենի՝ իրենք արդեն 2000 աղբամանի կորուստ են ունեցել, այդ 2000-ից 1000-ն այրվել են՝ պատճառելով 700 հազար դոլարի վնաս:
17:54 08.04.2025
Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:50 08.04.2025
Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […] ...
17:45 08.04.2025
Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանըԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […] ...
17:38 08.04.2025
Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումըՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...
17:27 08.04.2025
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...