ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

11:23 12.09.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։

«Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:

Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

Հարց 2: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:

Պատասխան: ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`

• աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),

• զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։

Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։

Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:

Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։
Ամբողջականը՝ այստեղ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

12:05 19.09.2024

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ՝ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրերի համար։ 24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս […] ...

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

11:40 19.09.2024

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը կազմակերպում է կապի միջոցների զանգվածային պայթյունների հետեւանքով 95 տուժածների տեղափոխումը Լիբանանից Իրան՝ բուժման նպատակով։ Այս մասին ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ։ Տուժածները կտեղակայվեն Իրանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Ստացած վնասվածքների մեծ մասը ձեռքերին և աչքերին են եղել»,-ասվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ։ ...

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

11:30 19.09.2024

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հաղային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ […] ...

BACK_TO_TOP