10:52 12.09.2024
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
«Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն:
Պատասխանողների ներկայացրած լրացուցիչ նյութերի և դիրքորոշումների հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության վերադարձնել՝
5 անշարժ գույք.
1 տրանսպորտային միջոց.
12 բանկային ավանդ և պարտատոմսեր.
20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
2024 թվականի օգոստոսի 30-ին շահագրգիռ անձանց կողմից ներկայացվել է վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու վերաբերյալ դիմում:
2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանողները պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ, ինչը կազմում է հայցագնի 79 տոկոսը:
2024 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման (Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում)»,-ասված է հաաղորդագրության մեջ։
11:53 19.09.2024
Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում11:20 19.09.2024
Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը11:10 19.09.2024
Տիգրան Բարսեղյանի նորամուտը ՉԼ-ում և «Սլովանի» պարտությունը10:40 19.09.2024
«Գանձասարն» առաջին միավորն է վաստակել այս մրցաշրջանում. ՀՊԼ10:00 19.09.2024
Քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը21:18 18.09.2024
Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»21:00 18.09.2024
Ես լրիվ այլ մարդ էի, նախքան այս 10 ամիսը. Սանդրո Տոնալլի20:42 18.09.2024
Երբ ես հրամայում եմ, մնացածը լսում են. Իբրահիմովիչ20:05 18.09.2024
18-ամյա Էնդրիկի ռեկորդը «Ռեալում»18:45 18.09.2024
Ես 11 տարվա ընթացքում եմ 11 գոլ խփել, Հոլանդը՝ 4 խաղում. Գվարդիոլա17:46 18.09.2024
Երիտասարդները հյուրընկալվել են ՏԿԵ նախարարությունում17:06 18.09.2024
Դե Ռոսին որակազրկվել է16:50 18.09.2024
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է16:24 18.09.2024
«Ալ Նասրը» հեռացրել է գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուին15:27 18.09.2024
Փրկարարները քարշակել են բեռնատարը15:20 18.09.2024
Կայացել է Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը14:42 18.09.2024
Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին14:36 18.09.2024
Կաթնամթերքի արտադրամասը կվերսկսի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ11:53 19.09.2024
Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկումՄայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...
11:45 19.09.2024
Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադաՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...
11:40 19.09.2024
Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի ԻրանԻրանի Կարմիր մահիկի ընկերությունը կազմակերպում է կապի միջոցների զանգվածային պայթյունների հետեւանքով 95 տուժածների տեղափոխումը Լիբանանից Իրան՝ բուժման նպատակով։ Այս մասին ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ։ Տուժածները կտեղակայվեն Իրանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Ստացած վնասվածքների մեծ մասը ձեռքերին և աչքերին են եղել»,-ասվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ։ ...
11:25 19.09.2024
Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշըTransfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների մասին տվյալները։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, բայց նա «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո: Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է […] ...
11:20 19.09.2024
Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնըՄեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով էլ ազդարարվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող փառատոնը 5 սիմֆոնիկ համերգ կպարգևի դասական երաժշտության սիրահարներին, այդ թվում` Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ «Համերգային երեկոյին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ […] ...