Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության և գողության փորձի դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության և գողության փորձի դեպքերը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:21 12.09.2024

2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաև քաղաքացուց այն մասին, որ իր ծանոթ, Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակիչը նախօրեին առաջարկել է իրեն պատկանող «Գազ 53-12» մակնիշի բեռնատարով, որոշակի վարձատրության դիմաց, Գավառ համայնքից ալյումինե մալուխներ տեղափոխել Այնթապ բնակավայր:Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը համատեղ կատարելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչների և Ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ նշված գողությունները և գողության փորձը կատարվել են կազմակերպված խմբի կողմից:

Մասնավորապես` քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի վեց անդամները, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են, նախնական համաձայնության գալով, ձեռնամուխ են եղել խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, իսկ գողացված մալուխները խմբի անդամներից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Այնթապ բնակավայրում գտնվող մետաղի ընդունման կետ։
Նախաքննության ընթացքում ընդհանուր թվով 7 անձ ձերբակալվել է, ովքեր կատարվածի վերաբերյալ տվել են մանրամասն խոստովանական ցուցմունքներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, երկու անձի նկատմամբ 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ մեկի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված անձանց ներկայացվել է մեղադրանք:

Մեկ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ չորսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

11:40 19.09.2024

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը կազմակերպում է կապի միջոցների զանգվածային պայթյունների հետեւանքով 95 տուժածների տեղափոխումը Լիբանանից Իրան՝ բուժման նպատակով։ Այս մասին ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ։ Տուժածները կտեղակայվեն Իրանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Ստացած վնասվածքների մեծ մասը ձեռքերին և աչքերին են եղել»,-ասվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ։ ...

Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը

11:25 19.09.2024

Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների մասին տվյալները։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, բայց նա «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո: Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է […] ...

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը

11:20 19.09.2024

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով էլ ազդարարվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող փառատոնը 5 սիմֆոնիկ համերգ կպարգևի դասական երաժշտության սիրահարներին, այդ թվում` Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ «Համերգային երեկոյին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ […] ...

BACK_TO_TOP