17:00 11.09.2024
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ԱՄՆ անտառային ծառայության հետ համատեղ, սեպտեմբերի 10-ից 13-ը Ուրցաձորի էկո-կենտրոնում անցկացնում է Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց։
Մասնակցում են ՆԳ նախարարության փրկարար ծառայության, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ այլ պետական մարմինների ու գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ։
«Շատ եմ կարևորում նման միջոցառումները, որովհետև հակահրդեհային միջոցառումներն ամբողջ աշխարհում արդյունավետ են համագործակցության արդյունքում»,-ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Դասընթացի տեսական ու գործնական բաղադրիչների շնորհիվ մասնակիցները կծանոթանան հրդեհների և միջադեպերի կառավարման ամերիկյան համակարգին։
ԱՄՆ անտառային ծառայության Եվրոպա-Եվրասիա համակարգող Մեթյու Ուիլսի խոսքով՝ «Նպատակը աղետների կառավարման ոլորտում դասընթացի մասնակիցների կարողություններն ընդլայնելն է: Սկզբում զարգացնում ենք տեխնիկական հմտությունները՝ ներկայացնելով թիկունքում և թևային կողմերում փրկարարական աշխատանքի կազմակերպման, հրդեհների կառավարման ու արագ արձագանքման առաջատար մեթոդներն ու մոտեցումները, այնուհետև վարժանքների միջոցով ամրապնդում տեսական գիտելիքները»։
Ծրագրում ներառված թեմաները վերաբերում են վայրի տարածքների հրդեհների հիմնական հասկացություններին ու միջադեպերի կառավարման համակարգի սկզբունքներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի և ռեսուրսների կառավարման մեթոդաբանությանը, ինչի կիրառումը թույլ կտա արդյունավետ կարգավորել բարդ իրավիճակները և կառավարել հրդեհները։
«Նմանատիպ դասընթացները շատ կարևոր են, որովհետև բացի այն, որ ստանում ենք նոր գիտելիքներ, ձևավորվում են նոր հմտություններ, շատ կարևոր է փորձի փոխանակումը»,- նշում է ՃԿՊԱ դասախոս Անդրանիկ Խաչատրյանը:
Գործնական փուլում մասնակիցներն անցնում են «Ավազե սեղանի վարժություն», որի ընթացքում մոդելավորում են իրական հրդեհային իրավիճակներ և մշակում հրդեհների կանխարգելման ռազմավարություն։
Ներկայացնում է վերապատրաստման և գործառնությունների ավագ մասնագետ Սթիվեն Գրեյդոնը. «Համակարգչային մոդելավորման սեղանի օգնությամբ քարտեզի վրա տեղայնացնում ենք նախընտրելի տարածքը, ցուցադրում հրդեհի բռնկման ու տարածման շրջանակը, ժամանակացույցը, ինտենսիվությունը։ Մոդելավորումից բացի, կարևորում ենք նաև արդեն իսկ տեղի ունեցած հրդեհների վերլուծությունը, ինչը թույլ է տալիս հասկանալու տարածման մեխանիզմներն ու ծավալները՝ նպաստելով կանխարգելման աշխատանքներում առավել ճկուն մոտեցումներ որդեգրելուն»։
Դասընթացի մասնակիցները ձեռք բերված գիտելիքներն այնուհետև տեղայնացնում են դաշտային վարժանքի ժամանակ։ Ծանոթանալով տեղանքին և օգտագործվող հատուկ տեխնիկային՝ նրանք տարբեր վարժությունների միջոցով կատարելագործում են մասնագիտական հմտութունները։
«Փորձի փոխանակման շրջանակում ամերիկացի գործընկերները ցուցադրելու են իրենց երկրում կիրառվող հրդեհաշիջման մեթոդները՝ օգտագործելով ձեռքի թեթև գործիքներ, իսկ մեր հրշեջ-փրկարարները ցուցադրելու են իրենց հմտությունները»,-ասում է ՓԾ ՓՈՒՎ հրշեջ-փրկարարական պատրաստության ավագ հրահանգիչ Սամվել Այվազյանը:
Մասնակիցները արհեստականորեն ստեղծված հրդեհային իրավիճակում կանցնեն սիմուլյացիոն վարժանք՝ կիրառելով դասընթացի ժամանակ ձեռք բերված գիտելիքները։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։
12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին14:35 26.11.2024
Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...
14:27 26.11.2024
ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ ԲորելԵվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...
14:16 26.11.2024
Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...
14:04 26.11.2024
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիրԵրևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...
13:53 26.11.2024
Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՀյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...
13:48 26.11.2024
Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ինՎրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...