Ստորագրվել է համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Ստորագրվել է համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը

15:55 10.09.2024

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Կատարի աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին ստորագրել են համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։

Կարևորելով երկու երկրների միջև համագործակցության այս նոր ձևաչափը՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև եղած բարեկամական և բազմոլորտ հարաբերությունների նշանակությունը և շեշտել, որ կնքվող փաստաթղթով հնարավորություն կընձեռվի մեկ այլ շերտ ավելացնել այդ հարաբերություններին, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում։

«Մենք կարևորում ենք կազմակերպված աշխատանքային միգրացիայի համաձայնագրերի կնքումը մեր բարեկամ երկրների հետ․ սա տարբեր ոլորտներում ներգրավված հայ մասնագետներին, աշխատողներին հնարավորություն է տալիս իրականացնել փորձի փոխանակում, որոշակի ժամկետներով աշխատել այլ երկրներում ու միաժամանակ զգալ առավել պաշտպանված՝ աշխատանքային իրավունքների իրացման համատեքստում», – հավելել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին նշել է, որ այս համաձայնագիրը կարևոր է նաև Կատարի Պետության համար, քանի որ սա հնարավորություն կտա աշխատաշուկայում ներգրավել իրենց գործի մասնագետ, տաղանդավոր մարդկանց․

«Կատարի Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատանքային միգրանտների իրավունքների հանդեպ, և սա 2030 թվականի տեսլականի կարևոր մասն է կազմում․ մենք հետամուտ ենք այլ երկրներից մեզ մոտ փորձառություն կամ աշխատանք ձեռք բերած աշխատակիցների իրավունքների իրացման գործում։ Փորձենք օգտվել այս փաստաթղթից՝ հայ աշխատողներին ևս ներգրավելու կատարյան աշխատաշուկայում»,- նշել է նախարարը։

Գործընկերները միմյանց ներկայացրել են նաև վերջին տարիներին երկու երկրներում իրականացված ոլորտային բարեփոխումները, քննարկել սահմանած առաջնահերթությունները։

Կնքված համաձայնագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Կատարի Պետությունում աշխատել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացվեն անձնագրեր և ուղևորության թույլտվություն ստանալը, բժշկական զննության ընթացակարգերը, այդ քաղաքացիներին տրամադրվեն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։

ՀՀ կառավարությունը կապահովի նաև, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը Կատարի Պետությունում աշխատանքի անցնող ՀՀ քաղաքացիներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի Կատարի Պետության գործատուի կողմից և հաստատված կլինի Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարարության կողմից։

ՀՀ կառավարությունը կապահովի, որ մինչև մեկնելը աշխատողներին տրամադրվի պատշաճ ցուցում/կողմնորոշում աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի, քաղաքականության, ընթացակարգերի, նորմերի, մշակույթների և գործելակերպի վերաբերյալ՝ Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարարության աջակցությամբ և վերջինիս կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա։

Կձեռնարկվեն նաև բոլոր անհրաժեշտ միջոցները Կատարի Պետություն աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու համար` երկու երկրներում գործող համապատասխան օրենքներին և ընթացակարգերին համաձայն:

Ստորագրված համաձայնագրի նպատակների իրականացման համար Կատարի Պետության կառավարությունը կապահովի, որ ՀՀ քաղաքացիների՝ Կատարի Պետություն մուտքն ու այնտեղ աշխատանքային գործունեությունը համապատասխանեն երկու երկրներում գործող համապատասխան օրենքներին և ընթացակարգերին։

Հանդիպման շրջանակում երկու երկրների նախարարները քննարկել են աշխատանքի ոլորտում համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս, պայմանավորվել ընթացք տալ ձեռք բերված համաձայնություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

14:50 26.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...

BACK_TO_TOP