20:49 10.09.2024
Վիճակագրության համաձայն՝ սրտանոթային հիվանդությունները առաջատար դիրք են զբաղեցնում մահացության պատճառների շարքում, ասել է Վալերիա Բոնադիկովան։ Lente.ru-ին տված հարցազրույցում նա նշել է նման առողջական խնդիրների առաջացման հիմնական ռիսկային գործոնները։
Բժիշկը սրտի հիվանդության հիմնական պատճառ է անվանել անառողջ ապրելակերպը՝ ներառյալ քնի պակասը, մշտական սթրեսը, ծանրաբեռնված աշխատանքը, վատ սննդակարգը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը: Սրտի և արյան անոթների վրա բացասաբար են ազդում նաև ֆիզիկական ակտիվության պակասը և ավելորդ քաշը, հավելել է սրտաբանը։
«Խորհուրդ եմ տալիս ձեր առօրյայի մեջ ներառել ֆիզիկական ակտիվություն՝ առավոտյան վարժություններ, քայլք, լող: Սա ոչ միայն լավ վիճակում կպահի սիրտ-անոթային համակարգը, այլեւ կբարձրացնի լավ տրամադրության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակը արյան մեջ»,-ասել է մասնագետը։
Միևնույն ժամանակ, շարունակել է Բոնադիկովան, կան ռիսկի գործոններ, որոնց վրա դժվար է ազդել, օրինակ՝ ժառանգական նախատրամադրվածությունը, սեռը և տարիքը (տղամարդիկ 55 տարեկանից հետո, կանայք՝ 65 տարեկանից հետո): Եթե երիտասարդ տարիքում ծնողների կամ այլ մերձավոր ազգականների մոտ ախտորոշվել է հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտ, սրտի ռիթմի խանգարում և այլ պաթոլոգիաներ, ապա անհրաժեշտ է մշտապես հսկողության տակ պահել առողջական վիճակը։
12:23 16.04.2025
Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ12:15 16.04.2025
Ընթանում է Միրզոյանի և Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։ ...
11:56 16.04.2025
Ռուբիոն և Ուիթքոֆը կայցելեն Ֆրանսիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի և Իրանի շուրջՍպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ և կքննարկեն ուկրաինանական հակամարտությունը, նաև Իրանի թեման Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինայում եւ […] ...
11:42 16.04.2025
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ ՀայաստանումԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X […] ...
11:33 16.04.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչներին՝ շնորհավորելու մասնագիտական տոնի առթիվԱպրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում: «Կինոն՝ […] ...
11:29 16.04.2025
Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետԳյումրի համայնքի ավագանին քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: Նրան թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 18 անդամ: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրությունների արդյունքներով ամենաշատ մանդատներն ունի ավագանիում (14), բոյկոտել է ավագանու առաջին նիստը։ ...