Աֆրիկայի կլիմայական բեռը դառնում է անհաղթահարելի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+15.09 oC

Աֆրիկայի կլիմայական բեռը դառնում է անհաղթահարելի

20:25 09.09.2024

Էքստրեմալ կլիմայական երևույթների դեմ պայքարում աֆրիկյան երկրները միջին հաշվով, կորցնում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2-5%-ը, իսկ առանձին երկրներ կորցնում են իրենց բյուջեի մինչև 9%-ը: Սահարայից հարավ ընկած Աֆրիկական երկրներում հարմարվողականության ծախսերը գնահատվում են տարեկան 30-50 միլիարդ ԱՄՆ դոլար, ասվում է Համաշխարհային Օդերևութաբանության Կազմակերպության՝ ՀՕԿ-ի «Կլիմայի վիճակը Աֆրիկայում» 2023 թ․ զեկույցում:

ՀՕԿ-ը գնահատում է, որ մինչև 2030 թվականը Աֆրիկայում ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող 118 միլիոն մարդ, ովքեր ապրում են օրական 1,9 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով, կենթարկվեն երաշտի, ջրհեղեղների և ծայրահեղ շոգի, եթե մինչ այդ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն:

Աֆրիկյան երկրները պետք է առաջնահերթություն տան ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայություններում ներդրումների ավելացմանը և արագացնեն «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության իրականացումը: Սա կնպաստի ռիսկերի նվազեցմանը, հարմարվողական կարողությունների ձևավորմանը, տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում ճկունության բարձրացմանը և կայուն զարգացման ռազմավարությունների մշակմանը, ասվում է զեկույցում:

Ըստ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի, վերջին 60 տարիների ընթացքում Աֆրիկայում գրանցվել է ջերմաստիճանի աճի ավելի արագ միտում, քան աշխարհում: 2023-2024 թվականներին մայրցամաքում գրանցվել են Էքստրեմալ եղանակային պայմաններ՝ մահացու շոգեր և երաշտներ, տեղատարափ անձրևներ և ջրհեղեղներ։ Սա ավելի է խորացնում մայրցամաքում առանց այն էլ սուր հումանիտար ճգնաժամը։

Աֆրիկան բախվում է եղանակի և կլիմայի փոփոխության հետ կապված անհամաչափ ռիսկերի, որոնք հանգեցնում են զանգվածային հումանիտար ճգնաժամերի՝ վնասակար ազդեցություն ունենալով գյուղատնտեսության և պարենային անվտանգության, կրթության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, խաղաղության, հանրային առողջության, ջրային ռեսուրսների և ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.09.2024

SHANTNEWS

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

21:56 18.09.2024

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Քրիստիան Միցկոսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է երկրի բնակիչների հիասթափության մասին՝ եվրաինտեգրման ձգձգված խնդրի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ներկայացնել փաստարկները, ուզում ենք փոխանցել այն հիասթափությունը, որ զգում են Մակեդոնիայի քաղաքացիները, քանի որ դա մեծ է, ես կասեի հսկայական։ Եվրահանձնաժողովի կողմից այս […] ...

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

21:46 18.09.2024

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հեռուստահաղորդման ժամանակ կատակել է գործընկերների հետ: «Golazo» վերլուծական հաղորդման ժամանակ «Լիվերպուլի» նախկին խաղացող, այժմ վերլուծաբան Ջեյմի Քարագերը գործընկերների հետ քննարկել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Նրանց տեսակապով միացել է Բեքհեմը: Այն ընթացքում, երբ փորձագետները ուշադիր լսելիս են եղել Դևիդին, նա անսպասելիորեն հայտնվել է տաղավարում ու վախեցրել հաղորդավարներին: David Beckham, […] ...

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։   ...

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

21:28 18.09.2024

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի […] ...

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

21:18 18.09.2024

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել վաճառել ակումբը: 57-ամյա գործարարն ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ: «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի […] ...

BACK_TO_TOP