18:54 09.09.2024
Առաջարկում ենք կասեցնել կամ վերջ դնել այն արատավոր երեւույթին, երբ պետությանը պատկանող գույքերն այս անցնող 30 տարիների ընթացքում այս կամ այն ճանապարհներով նվիրաբերվել կամ մասնավորեցվել են տարբեր ՀԿ-ների կողմից, որոշ դեպքերում՝ նրանց թիկունքում կանգնած կամ իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների կողմից, եւ հետագայում այդ գույքերն օտարվել են: Այս մասին ասել է Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով իր եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:
Պատգամավորը տեղեկացրել է, որ այդ գույքերից մեծ մասի փոխարեն կառուցվել են տարբեր առանձնատներ կամ բիզնես կենտրոններ: Կադաստրի կոմիտեի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ 1991 թվականից մինչ այսօր նման գույքերի թիվը գերազանցում է շուրջ 27 հազարը: «Այսինքն՝ անկախացումից հետո՝ 1991 թվականին, երբ ընդունվեց «ՀՀ պետական սեփականության մասին» օրենքը, այնտեղ շատ պարզ գրված էր, որ ԽՍՀ-ում գործող բոլոր կազմակերպություններին պատկանող գույքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Նա հայտնել է, որ այդ գույքերի թվում են եղել դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մարզադաշտեր, մարզադպրոցներ եւ այլ՝ որոշ դեպքերում՝ մշակութային արժեք ներկայացնող շենք-շինություններ: Սիսակ Գաբրիելյանի խոսքով նշված 27 հազար գույքի մի մասն այլեւս գոյություն չունի, առկա է մի մասը: Նախնական հաշվարկներով դրանց շուկայական գինը գերազանցում է մոտ 1,5 մլրդ դոլարը: Պատգամավորը նշել է, որ որոշ գույքերի փոխանցումն անհատներին կամ կազմակերպությունների կատարվել է կոռուպցիոն դրսեւորումներով:
Մնացած գույքերն օտարումից փրկելու նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարել լրացումներ՝ հետեւյալ կարգավորումներով. «Նախ, այս գույքերի ցանկը կհրապարակվի Կառավարության կողմից, կամ Կադաստրի կոմիտեում կլինի այդ գույքերի ցանկը, եւ այդ բոլոր գույքերն օտարվելուց առաջ պետք է անցնեն 2 կարեւոր փուլ: Պետք է տեղի ունենան հանրային լսումներ, այսինքն՝ հանրությանը երբեւէ պատկանած այս գույքերն առանց հանրության կարծիքը լսելու եւ որոշ դեպքերում հաշվի առնելու չեն կարող օտարվել: Երկրորդ պայմանն այն է, որ կազմակերպությունները գույքը կարող են օտարել բացառապես իրենց անդամների 2/3-րդի համաձայնության դեպքում»:
Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու եւ այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:
Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը15:32 26.11.2024
«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըՀեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...
15:25 26.11.2024
Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերըԼիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...
15:15 26.11.2024
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացըՆոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրըՉեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...
15:05 26.11.2024
Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...