Հանրային իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ Վայոց ձորի և Կոտայքի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+15.09 oC

Հանրային իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ Վայոց ձորի և Կոտայքի մարզերում

16:41 09.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից օգոստոս ամսին կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ՝ շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր, դասընթացներ:

Հրդեհաշիջման և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակությունները և տեսական գիտելիքները կատարելագործելու, արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի պատրաստականությունները ստուգելու նպատակով ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մասնակցությամբ Ջերմուկ համայնքում երկու փուլով անց է կացվել 1 օր տևողությամբ շտաբային ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն անտառային հրդեհների առաջացման դեպքում» թեմայով:
Ուսումնավարժությանը մասնակցում էին նաև համայնքապետարանի բաժինների պետերը, բնակավայրերի ղեկավարները և կազմավորումների հրամանատարները:

Ուսումնավարժությունը մեկնարկեց մասնակիցների ազդարարումով։ Համայնքապետարանում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցները տեղեկացվեցին ստեղծված իրավիճակի մասին և ստացան համայնքապետի կարգադրությունը՝ բնակչության պաշտպանության համակարգը պատրաստ վիճակի բերելու և հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում նախապատրաստեցին և ներկայացվեցին անտառային հրդեհների առաջացման դեպքում իրականացված գործողությունների վերաբերյալ զեկույցներ:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների մասնակցությամբ Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» առողջարանում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի և հանգստացողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք, որի նպատակն էր ստուգել առողջարանի ղեկավար կազմի գործնական ունակություններն արտակարգ իրավիճակներում որոշումներ կայացնելու հարցերում, ինչպես նաև կատարելագործել առողջարանի ղեկավար կազմի և մարզային փրկարարական վարչության համագործակցությունը բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ընթացքում:

Վարժանքի ավարտին քննարկվեցին հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ անձնակազմի և հանգստացողների շրջանում առաջացած խուճապի կանխման վերաբերյալ հարցեր:

Ջերմուկ քաղաքում կազմակերպվել և անց է կացվել նաև «Հրդեհաշիջումը բենզալցակայանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Անձնակազմի գիտելիքների, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների և կարողությունների բարելավման ուղղությամբ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել նաև Կոտայքի մարզում։

Մասնավորապես՝ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից «Հայկ Օիլ» և «Դրայվ» ԱՁ գազաբենզալցակայաններում իրականացվել է «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։

Ուսուցողական միջոցառումներ են անցկացվել նաև մի շարք կրթական հաստատություններում։ Միջոցառումների ընթացքում, շեշտը դնելով կրթական հաստատությունների հետ համագործակցության վրա, մարզային ստորաբաժանումներն Աբովյան և Եղվարդ քաղաքների, Բջնի գյուղի մանկապարտեզներում, ինչպես նաև Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում ոստիկանության ծառայողների հետ համատեղ անց են կացրել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով դասընթացներ։

Ուսուցողական միջոցառումները միտված են հանրային իրակազեկման գործընթացի բարելավմանը, ինչպես նաև դեռևս նախադպրոցական հաստատություններից երեխաներին արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների վերաբերյալ ուսուցանմանը։
Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվող իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.09.2024

SHANTNEWS

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

21:56 18.09.2024

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Քրիստիան Միցկոսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է երկրի բնակիչների հիասթափության մասին՝ եվրաինտեգրման ձգձգված խնդրի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ներկայացնել փաստարկները, ուզում ենք փոխանցել այն հիասթափությունը, որ զգում են Մակեդոնիայի քաղաքացիները, քանի որ դա մեծ է, ես կասեի հսկայական։ Եվրահանձնաժողովի կողմից այս […] ...

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

21:46 18.09.2024

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հեռուստահաղորդման ժամանակ կատակել է գործընկերների հետ: «Golazo» վերլուծական հաղորդման ժամանակ «Լիվերպուլի» նախկին խաղացող, այժմ վերլուծաբան Ջեյմի Քարագերը գործընկերների հետ քննարկել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Նրանց տեսակապով միացել է Բեքհեմը: Այն ընթացքում, երբ փորձագետները ուշադիր լսելիս են եղել Դևիդին, նա անսպասելիորեն հայտնվել է տաղավարում ու վախեցրել հաղորդավարներին: David Beckham, […] ...

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։   ...

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

21:28 18.09.2024

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի […] ...

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

21:18 18.09.2024

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել վաճառել ակումբը: 57-ամյա գործարարն ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ: «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի […] ...

BACK_TO_TOP