16:16 09.09.2024
ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, Քվանտ վարժարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (10-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (11-րդ դասարան)։ ՀՀ թիմն արժանացել է 1-ական արծաթե (Գագիկ Գևորգյան) և բրոնզե (Ծովակ Եգորյան) մեդալների, ինչպես նաև 2 գովասանագրերի (Հակոբ Այվազյան ու Ալեքս Գրիգորյան)։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։
2023 թ. Հայաստանի թիմը Ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալների։
«Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայով ավարտվել են 2023-2024 ուսումնական տարվա 7 հիմնական բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադաները, որոնց մասնակցել է հանրապետության 8 կրթօջախի 29 աշակերտ: Նրանք արժանացել են 1 արծաթե և 18 բրոնզե մեդալների (մաթեմատիկա՝ 5 բրոնզ, քիմիա՝ 4 բրոնզ, ֆիզիկա՝ 3 բրոնզ, աստղագիտություն՝ 3 բրոնզ, կենսաբանություն՝ 2 բրոնզ, ինֆորմատիկա՝ 1 արծաթ և 1 բրոնզ, աշխարագրություն՝ առանց մեդալների)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը (1 արծաթ և 4 բրոնզ), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը (10 բրոնզ), Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը (2 բրոնզ), ՀԱՊՀ ավագ դպրոցը (1 բրոնզ) և Սևանի ավագ դպրոցը (1 բրոնզ)։ Նախորդ՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ աշակերտներն արժանացել էին 1 ոսկե, 4 արծաթե և 14 բրոնզե մեդալների։
16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է17:26 26.11.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ ԴուդայինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն […] ...
17:21 26.11.2024
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակըՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, […] ...
17:16 26.11.2024
Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերըLS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը. «Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։ Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ «Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի […] ...
17:12 26.11.2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշԻ պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: ...
17:06 26.11.2024
Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններովՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների […] ...
17:00 26.11.2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետԳեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների […] ...