12:19 09.09.2024
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, նպատակ ունի ամրապնդելու, ինչպես նաեւ զարգացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը: ««ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ն նշանակում է համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ համագործակցության հարցերով մագիստր Երեւանում: «Այս ընթացակարգերի կիրարկումը կնպաստի ԵՄ անդամ եւ երրորդ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագության ապահովմանը, առանձնակի ուշադրություն կսահմանվի անձնական տվյալների պաշտպանությանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ Եվրաջասթի հետ համագործակցության համաձայանգիր, բացի ԵՄ անդամ երկրներից, կնքել է նաեւ ԵՄ անդամ պետություն չհանդիսացող 13 պետություն, Հայաստանը կլինի 14-րդը: «Սա եւս մեկ ապացույց է, որ Կառավարությունն ու իշխող մեծամասնությունը հաստատուն քայլերով առաջ են շարժվում եվրաինտեգրման ճանապարհով»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը Եվրաջասթում նշանակելու է համակարգող դատախազ, որը դառնալու է Եվրաջասթի դատախազի կոլեգիալ անդամ եւ օժտված է լինելու, համապատասխանաբար, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար սահմանված բոլոր իրավունքներով, նախաքննական եւ դատաքննական փուլում տեղեկատվություն է հայցելու եւ սահմանված կարգով ստանալու՝ ԵՄ անդամ երկրների գործընկերներից: Միեւնույն ժամանակ, Հայաստանն է պարտավորվածություն ստանձնում անհրաժեշտության դեպքում նմանատիպ տեղեկատվություն փոխանցել իր գործընկերներին: Արման Եղոյանը կարեւորել է այս քայլը Հայաստան ԵՄ հարաբերությունների շրջանակում՝ նշելով, որ շարունակելու են սերտացնել հարաբերությունները ԵՄ մյուս բոլոր ինստիտուտների եւ գործակալությունների հետ:
13:35 15.01.2025
Հրդեհ Չարենցավան քաղաքում13:27 15.01.2025
36-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումըՀունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում […] ...
13:20 15.01.2025
Քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրըՀամաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար: ««ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի […] ...
13:09 15.01.2025
Փոփոխություններ և լրացումներ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքումՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստը մեկնարկել է օրերս ողբերգական կերպով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը հարգելով: ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված Վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված […] ...
13:04 15.01.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։ ...
12:58 15.01.2025
Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: ...
12:52 15.01.2025
Վաղվանից կբարձրանա օդի ջերմաստիճանըԵրևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում […] ...