11:45 09.09.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից գույքագրվում և ուսումնասիրվում են ՀՀ ավտոճանապարհները։
«Գույքագրման և ուսումնասիրման շրջանակներում կատարվում է ճանապարհների օտարման շերտի ճանապարհային տարրերի հաշվառում։ Հավաքագրված տվյալներն օգտագործվում են Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում հիմնադրամի համապատասխան ստորաբաժանման կողմից գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5կմ ընդհանուր պետական նշանակության ավտոճանապարհներ։ Չափագրվել են միջպետական նշանակության 26.3կմ, հանրապետական աշանակության 24.5կմ և մարզային (տեղական) նշանակության 119.7կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:35 15.01.2025
Հրդեհ Չարենցավան քաղաքում13:35 15.01.2025
Հրդեհ Չարենցավան քաղաքումՀունվարի 15-ին, ժամը 09:41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող մեկ հարկանի մթերային խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:03-ին, մարվել՝ 10:34-ին: Այրվել են խանութի տանիքի (մոտ 45 […] ...
13:27 15.01.2025
36-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումըՀունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում […] ...
13:20 15.01.2025
Քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրըՀամաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար: ««ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի […] ...
13:09 15.01.2025
Փոփոխություններ և լրացումներ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքումՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստը մեկնարկել է օրերս ողբերգական կերպով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը հարգելով: ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված Վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված […] ...
13:04 15.01.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։ ...
12:58 15.01.2025
Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: ...