Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է

14:39 07.09.2024

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2019 թվականին սեպտեմբերի 7-ը հռչակեց որպես Մաքուր օդի միջազգային օր: Այս անվանումը արտացոլում է օդի աղտոտվածության ռիսկերի մասին աճող գլոբալ իրազեկությունը և ընդգծում է օդի որակի բարելավմանն ուղղված շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար:

Ի՞նչ կարող եք անել օդի որակը բարելավելու համար, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը.

Նվազեցնել տրանսպորտային միջոցների արտանետումները. հնարավորության դեպքում ընտրել փոխադրման այլընտրանքային եղանակներ, ինչպիսիք են քայլելը, հեծանիվ վարելը կամ հասարակական տրանսպորտից օգտվելը: Մեքենաների արտանետումների նվազեցումը կարող է էականորեն ազդել օդի որակի բարելավման վրա:

Աջակցել մաքուր էներգիային. պաշտպանել և աջակցել ավելի մաքուր էներգիայի աղբյուրների անցմանը: Օգտագործել էներգաարդյունավետ սարքեր, խթանել վերականգնվող էներգիայի տարբերակները և ուսումնասիրել տանը կամ աշխատավայրում էներգիայի սպառումը նվազեցնելու հնարավորությունները:

Ծառեր տնկել, կանաչ տարածքներն ավելացնել. մասնակցել ծառատունկի նախաձեռնություններին կամ աջակցել կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են քաղաքային տարածքներում կանաչ տարածքների ստեղծման և պահպանման վրա: Ծառերը գործում են որպես բնական զտիչներ՝ կլանում են աղտոտիչները և բարելավում օդի որակը: Կանաչապատման աշխատանքներում ներգրավվելը օգնում է պայքարել օդի աղտոտվածության դեմ՝ միաժամանակ բարձրացնելով մեր շրջապատի գեղեցկությունն ու կենսունակությունը:

Բարձրացնել իրազեկությունը.
Խոսել մաքուր օդի կարևորության մասին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների, համայնքային խմբերի, կրթական հաստատությունների միջոցով ինֆորմացնել հասարակությանը: Կիսվել օդի աղտոտվածության ազդեցության, օդի վատ որակի հետ կապված առողջության հետ կապված ռիսկերի և խնդիրների առաջացման մասին: Խրախուսել ուրիշներին միանալ շարժմանը և մաքուր օդը դարձնել առաջնահերթություն:

Ներգրավել տեղական իշխանություններին.
Համագործակցել տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների հետ՝ պաշտպանելու այն գործելակերպերը, որը առաջնահերթություն է տալիս մաքուր օդին: Աջակցել արդյունաբերական արտանետումները նվազեցնելու, թափոնների կառավարման արդյունավետ համակարգերի ներդրմանը և քաղաքային կայուն պլանավորմանը նպաստող նախաձեռնություններին: Միասին աշխատելով՝ կարող ենք ավելի մեծ մասշտաբով ազդել դրական փոփոխությունների վրա:

Օդի լավ որակը նշանակում է ավելի քիչ առողջապահական ծախսեր և կյանքի որակի բարելավում: Ջերմաստիճանի բարձրացումը, կենսաբազմազանության կորուստը և հիվանդությունների բեռի աճն ամբողջ աշխարհում սերտորեն կապված են օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակի հետ:
Կարևոր է մեզ, մեր ընտանիքները ու շրջակա միջավայրը պաշտպանել օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

18:47 26.11.2024

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...

BACK_TO_TOP