«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+18.09 oC

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի

13:00 07.09.2024

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և, ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրականական Mehr-ը, մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի վերջին դիրքորոշումը՝ Էբրահիմ Ազիզին ասել է.

«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը նույնպես կտրականապես դեմ է»։«Իրանը զգուշացնում է նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ նմանատիպ որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,-հայտարարել է Ազիզին։«Իրանի Իսլամական Հանրապետությունը, առաջնորդվելով ողջախոհությամբ, երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,-ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից երկիրը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականության դեմ:

Նա նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ընդգծել, որ Իրանը բազմիցս տարբեր ձևերով հայտարարել է տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է իրենց կարմիր գիծը, և դրանում ցանկացած փոփոխություն և գործողություն Իրանի կողմից լուրջ և վճռական արձագանքի կարժանանա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.09.2024

SHANTNEWS

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

21:56 18.09.2024

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Քրիստիան Միցկոսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է երկրի բնակիչների հիասթափության մասին՝ եվրաինտեգրման ձգձգված խնդրի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ներկայացնել փաստարկները, ուզում ենք փոխանցել այն հիասթափությունը, որ զգում են Մակեդոնիայի քաղաքացիները, քանի որ դա մեծ է, ես կասեի հսկայական։ Եվրահանձնաժողովի կողմից այս […] ...

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

21:46 18.09.2024

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հեռուստահաղորդման ժամանակ կատակել է գործընկերների հետ: «Golazo» վերլուծական հաղորդման ժամանակ «Լիվերպուլի» նախկին խաղացող, այժմ վերլուծաբան Ջեյմի Քարագերը գործընկերների հետ քննարկել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Նրանց տեսակապով միացել է Բեքհեմը: Այն ընթացքում, երբ փորձագետները ուշադիր լսելիս են եղել Դևիդին, նա անսպասելիորեն հայտնվել է տաղավարում ու վախեցրել հաղորդավարներին: David Beckham, […] ...

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։   ...

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

21:28 18.09.2024

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի […] ...

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

21:18 18.09.2024

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել վաճառել ակումբը: 57-ամյա գործարարն ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ: «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի […] ...

BACK_TO_TOP