Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև տեղի է ունեցել քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+18.09 oC

Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև տեղի է ունեցել քննարկում

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:25 06.09.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ նախարարության աշխատակազմը և նախարարության համակարգման ներքո գտնվող մարմիններն ու կազմակերպությունները մասնակցել են կառավարման հմտությունների բարելավմանը և ներքին կառավարման հարցերին նվիրված վերապատրաստում-աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն է բարելավել և կատարելագործել Արդարադատության նախարարության ղեկավար կազմի կառավարման և առաջնորդության հմտություններն ու կարողությունները, առկա խնդրահարույց իրավիճակների մասնագիտական վերլուծության միջոցով զարգացնել կառավարչական հմտությունները:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատաժողովի բացման խոսքում ընդգծել է հանրային կառավարման և հատկապես արդարադատության ոլորտում կառավարման հմտությունների և արդի մեթոդների կիրառման կարևորությունը: Նախարարն առաջնային է համարել նաև նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակականությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գրավական:

Վերապատրաստումները վարել է հասարակական գիտությունների թեկնածու, միջազգային որակավորումներ ունեցող Մարդկային ռեսուրսների մասնագետ և քոուչ, թրեյներ, խորհրդատու, «Cascade People & Business» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը, իսկ նախարարության ներքին կանոնակարգի նախագծային կարգավորումները ներկայացրել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Աշխատաժողովը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, Քաունթերփարթ Ինթերնեյշնլի «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի և ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.09.2024

SHANTNEWS

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

21:56 18.09.2024

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Քրիստիան Միցկոսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է երկրի բնակիչների հիասթափության մասին՝ եվրաինտեգրման ձգձգված խնդրի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ներկայացնել փաստարկները, ուզում ենք փոխանցել այն հիասթափությունը, որ զգում են Մակեդոնիայի քաղաքացիները, քանի որ դա մեծ է, ես կասեի հսկայական։ Եվրահանձնաժողովի կողմից այս […] ...

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

21:46 18.09.2024

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հեռուստահաղորդման ժամանակ կատակել է գործընկերների հետ: «Golazo» վերլուծական հաղորդման ժամանակ «Լիվերպուլի» նախկին խաղացող, այժմ վերլուծաբան Ջեյմի Քարագերը գործընկերների հետ քննարկել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Նրանց տեսակապով միացել է Բեքհեմը: Այն ընթացքում, երբ փորձագետները ուշադիր լսելիս են եղել Դևիդին, նա անսպասելիորեն հայտնվել է տաղավարում ու վախեցրել հաղորդավարներին: David Beckham, […] ...

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։   ...

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

21:28 18.09.2024

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի […] ...

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

21:18 18.09.2024

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել վաճառել ակումբը: 57-ամյա գործարարն ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ: «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի […] ...

BACK_TO_TOP