20:52 03.04.2018
Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ 31-ամյա զինծառայողի դին հայտնաբերվել էր անցած տարի՝ Գյումրիի Բուլվարային թաղամասում, պարանոցի շրջանում սուր, կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 22-ամյա Արման Ջանջուղազյանը: Ըստ նախաքննության տվյալների՝ նրան մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համակիր ներկայանալու և ինչ-որ անձանց օժանդակությամբ կրոնական մոլեռանդության շարժառիթով ռուս զինծառայողին սպանելու համար: Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը անցած դատական նիստում էին հայտարարել, որ դեմ են դատավարության տեսանկարահանմանը, պատճառաբանելով, թե այն կվնասի ամբաստանյալի և նրա հարազատների անվտանգությանը: Դատարանը սկզբում որոշեց դռնբաց դատավարություն անցկացնել, առանց ամբաստանյալին և նրա հարազատներին վերաբերող անձնական տվյալների հրապարակման և վկաների ցուցմունքների նկարահանման: Բայց ամբաստանյալը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, ինչի իրավունքը, ըստ դատարանի, նա չունի: Դատարանը ամբաստանյալի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նկատողություն տալով: Այնուամենայնիվ, ամբաստանյալի համառ պնդումներից հետո դատարանը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ, ինչին դեմ էր պետմեղադրողը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...