21:02 05.09.2024
Գրեթե 3 ամիս տևած անորոշությունից հետո Ֆրասիան վերջապես ունեցավ նոր վարչապետ: Նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին:
Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«73-ամյա Միշել Բարնիեն նաև եղել է գյուղատնտեսության նախարար, եվրահանձնակատար, և հենց նա էր Եվրամիությունը ներկայացնում Բրիտանիայի Brexit-ի բանակցությունների ժամանակ:
Շատ հեղինակավոր և հարուստ փորձ ունեցող քաղաքական գործիչ է, «Հանրապետական» կուսակցության անդամ է, այսինքն՝ ընդգծված «Աջակողմյան», բայց այնպիսի համբավ ունի, որը նրան թույլ է տալիս ընկալելի լինել նաև չափավոր «Ձախերի» կողմից:
Հավանաբար հենց դա է հաշվի առել նախագահ Մակրոնը՝ նրան նշանակելիս և հաշվի առնելով, որ խորհրդարանում շատ անորոշ վիճակ է, ոչ մի քաղաքական ուժ չի վերահսկում մանդատների մեծամասնությունը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Քաղաքական սուր ճգնաժամի պայմաններում նրա նշանակմանն ինչպե՞ս են վերաբերվում Ֆրանսիայի հայերը: Այսօր հայտնի դարձավ, նաև որ Մակրոնի դեմ իմպիչմենթի գործընթացը պաշտոնապես մեկնարկել է. հնարավո՞ր է իսկապես հեռացնեն:
01:31 04.02.2025
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած01:03 04.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:08 04.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ01:31 04.02.2025
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժածՓետրվարի 3-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...
01:12 04.02.2025
ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի […] ...
01:03 04.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:08 04.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:56 03.02.2025
Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Վաշինգտոնում ունեցած հանդիպումից։ Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է. «Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...
23:46 03.02.2025
Թրամփ. Կանադան կարող է խուսափել առևտրային մաքսատուրքերից մեկ պայմանովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […] ...