ՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ

17:03 05.09.2024

Ներքին գործերի նախարարությունը, պայմանավորված համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով, ընթացիկ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությամբ, հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն նախարարության թափուր հաստիքային միավորները, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։

Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ՆԳ նախարարության համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում ընտրել մասնագետներ։

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։

Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային բանկում ներառելու համար»:

Ուշադրություն.
Նախարարության կողմից կդիտարկվեն թեկնածությունները և համապատասխան աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուներն ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում զանգահարել ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ 010- 59-69-99 կամ 010-59-66-95 հեռախոսահամարներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

BACK_TO_TOP