16:43 05.09.2024
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը, որոշում է կայացվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:
21:24 31.01.2025
Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունըԱյսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...
21:16 31.01.2025
Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշներըՕրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։ Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա: Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, […] ...
21:09 31.01.2025
Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակըՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր նոր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի համաձայն՝ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հեռուստաալիքը վկայակոչում է երկու աղբյուրների խոսքերը, որոնք հաստատել են, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն արդեն կայացել է, թեև այդ մասին դեռ […] ...
21:00 31.01.2025
Բժիշկը՝ ընկույզի օգտագործումից զգուշանալու մասինՍտամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այն օգտագործելու մասին։ «Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է […] ...
20:52 31.01.2025
Նեո ընձառյուծը արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցումՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո ընձառյուծի լուսանկարն է հրապարակել և գրել․ «Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:42 31.01.2025
Վաշինգտոնի օդանավակայանի մոտ փակվել է ցածր բարձրության ուղղաթիռների միջանցքըԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) անորոշ ժամանակով փակել է ուղղաթիռի ցածր բարձրության վրա գտնվող երթուղին Վաշինգտոնի օդանավակայանի մոտ, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով FAA-ի պաշտոնյային։ «Ցածր բարձրության վրա գտնվող ուղղաթիռների միջանցքը, որն օգտագործվեց այս շաբաթվա մահացու օդային բախման ժամանակ, անորոշ ժամանակով փակվել է Դաշնային ավիացիոն վարչության կողմից»,-ասվում է կայանի հայտարարության մեջ: […] ...