17:16 14.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր ելույթ են ունեցել՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրության հետ:
«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է պարունակող նյութը և այդ նյութին առնչություն ունեցող մեկնաբանությունները բարձրաստիճան անձանց կողմից: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում ոտնահարվել են նրա իրավունքները, որից ելնելով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անհրաժեշտ են համարում արձանագրել հետևյալ իրողությունները. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ նրանց կողմից տրված ասուլիսի բովանդակությունից հստակ երևում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է: Այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող առաջին ատյանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ: Այս մասին է վկայում ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած է, ասացի մի հատ նայի սաղ գործը»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշել է, որ ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքն առաջին ատյանի դատավորի հանդեպ դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ.
«Մի խոսքով՝ դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ ՝ դուխո՛վ»: Դատավորն էլ իր հերթին ասել է. «Բա մի հատ հիմքերը նայեմ, պարո՛ն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ»»:
«Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենն անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատավորին: Այդ մասին է վկայում Արթուր Վանեցյանի հետևյալ արտահայտությունը. «Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես, չուզես, պիտի տաս»: Ուշադրության է արժանի նաև խոսակցության հետևյալ հատվածը. «Գնա՛ վարչապետի հետ խոսա, որովհետև ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ասվածից երևում է, որ վարչապետն ուղղակիորեն մասնակցել է այս հարցի քննարկմանը: Պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստ կամ հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որպեսզի անձին ստիպել ցուցմունք տալ կամ ինքն իր կամ այլ գործող անձի դեմ, այդ մասին է վկայում ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը. «Հա՛, հա՛, ընկե՛ր, էս կալանքը, որ տանք, տան նորմալ սաղ կսկսեն գրել, ընկե՛ր»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքերով՝ վարչապետի ելույթով հաստատվում են փաստեր, որոնցից երևում է, որ դատավորը նախքան որոշումը կայացնելն իր գործողությունները համաձայնեցրել է քրեական մարմինների ղեկավարների հետ:
«Նախքան կալանավորման որոշում կայացնելը, առաջին ատյանի դատավորը զգուշացրած է եղել քրեական մարմինների ղեկավարներին և վերջիններիս միջոցով վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ: Նույնիսկ առաջին ատյանի դատավորը համոզված է եղել, որ մեղադրանքը հիմնավոր չէ, որին ի պատասխան լսել է, որ կալանքը ուզի-չուզի, պիտի տա: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ ՀՀ երկրորդ նախագահի իրավունքները խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի մի շարք հոդվածներով: Հաստատվել են մեր մտավախությունները սույն գործընթացի ելքը նախապես կանխորոշելու վերաբերյալ: Հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձինք, ում իրավունքները կարելի է խախտել, իսկ նման անձանց պաշտպանելու գործողությունները դիտարկվում են որպես դավաճանություն, դիվերսիա: Այդ անձինք պիտակավորվում են որպես «սևեր», և նրանց շուրջ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ: Փորձ է արվում ճնշում կատարել դատավորների վրա, իսկ օրինական դատավճիռ իրականացնողներն արժանանում են ժողովրդի ցասմանը: Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը, հենց այս փուլում, երբ դրա դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետին: Անհասկանալի է իրավապաշտպանների լռությունը: Տպավորություն է ստեղծվում, որ մարդու իրավունքները սկսել են կրել անձնավորված բնույթ»,- ասել է Հայկ Ալումյանը:
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...