17:27 04.09.2024
Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը ներկայացրել են Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ծրագիրը:
Գրքի կյանքը՝ ստեղծողից մինչև ընթերցող
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ միջոցառման կապակցությամբ և ընդգծել՝ այն ԿԳՄՍ նախարարության լավագույն ծրագրերից մեկն է, որը յոթ տարի պահպանում է իր կարևորությունն ու հետաքրքրությունը հայ ընթերցասեր հանրության շրջանում:
«Երեք օրերի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, պոեզիայի ընթերցումներ և այլն։ Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ներկա կլինեն գրքի կյանքի շղթայի բոլոր օղակները՝ ստեղծողից մինչև ընթերցող,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել,- այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, և այն Գրքի երևանյան միջազգային փառատոնով սկսելը համահունչ է մեր այս մոտեցմանը»,-նշել է նախարարի տեղակալը՝ կոչ անելով դպրոցներին ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին:
Փառատոնը մարզեր տանելու մասին
Նա ընդգծել է, որ փառատոնը հայ գրողների համար միջազգային ասպարեզում ճանաչելի դառնալու լավ հարթակ է: Դանիել Դանիելյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի առաջարկությամբ քննարկվում են միջազգային այլ փառատոների հետ կապերը զարգացնելու, ինչպես նաև փառատոնը մարզերում անցկացնելու, մասշտաբներն ընդլայնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները:
Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես՝ գլխավոր հովանավոր Երևանի քաղաքապետարանին, մյուս աջակիցներին ու մասնակից կառույցներին:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ գրականության ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են ընթերցանությունն ու գրականության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բարձրացումը:
Միսաք Մեծարենցի մատանու ցուցադրությունը փառատոնի շրջանակում
Փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհավորել է բոլորին Գրքի երևանյան միջազգային փառատոնի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այս փառատոնն իրապես գրական տոն է մեր երկրի և քաղաքի համար: ԳԱԹ տնօրենն անդրադարձել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի առանձնահատուկ մի նախաձեռնությանը՝ թանգարանային մեկ առարկայի ցուցադրությանը:
«Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների և ոլորտի երևելիների անձնական արխիվները: Այդ արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, այլև անձնական իրեր, այդ թվում՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր և այլն: Ահա այս հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենալուսավոր և սիրելի դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին: Սա սովորական մատանի չէ. կիսաթանկարժեք երկշերտ քարով պատրաստված այս ոսկե մատանին Մեծարենցին նվիրել է մայրը: Բանաստեղծն այն կրել ու փայփայել է՝ իբրև իր կյանքի ամենաթանկարժեք գանձ: Նվեր ստանալուց հետո՝ տարիներ անց, Մեծարենցը մատանու վրա փորագրել է Հովհաննես Ավետարանչի խոսքերը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ /կատարյալ սերը մերժում է վախը/»: Հետագայում այս մատանին թանգարանին է փոխանցել Մեծարենցի եղբոր դուստրը»,- պատմել է ԳԱԹ տնօրենը և վստահություն հայտնել, որ Միսաք Մեծարենցի հոգուց և մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի մասնակիցներին և ցուցադրության բոլոր այցելուներին:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է ծրագիրը: Ըստ նրա՝ փառատոնն ունի երեք բաղադրիչ՝ գրքի տոնավաճառը՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, 32 տարաբնույթ միջոցառումները և ամենահեղինակավոր գրական մրցույթը՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Բոլոր միջոցառումների մոտքն ազատ է:
Կլինեն թատերական ներկայացումներ
Որպես հետաքրքրական միջոցառումներ՝ Անի Ղազարյանն առանձնացրել է թատերական ներկայացումները՝ «Անտիպոեզիա» և «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», որոնց մուտքը՝ պարտադիր գրքով: «Ներկայացումներին հանրությունը կարող է հետևել «մուտքը գրքով» սկզբունքով, որը բարեգործական նպատակով է: Գրքերը փոխանցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին և տրամադրվում սահմանամերձ գյուղերին»,- ասել է Անի Ղազարյանը: Նա նաև իրազեկել է, որ նախատեսվում է փոքրիկ հատված հատկացնել գրական սրճարանին՝ որպես նորույթ, որտեղ այցելուները կարող են վայելել սիրած գրողների նախընտրած ուտեստները:
Ծրագրին հնարավոր է ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում՝ www.evnbookfest.com:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյան20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է21:24 26.11.2024
Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտքՍույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...
21:16 26.11.2024
ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...
21:08 26.11.2024
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացըՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...
21:00 26.11.2024
Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...
20:55 26.11.2024
G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելՅոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...
20:45 26.11.2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...