Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի պրոֆեսիոնալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 12 2024
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
0.09 oC

Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի պրոֆեսիոնալներին

16:48 04.09.2024

Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն շուրջ 20 երկրից Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:
Համաժողովի բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը, իսկ ոլորտի զարգացման առաջնորդությունն ստանձնել և իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Նախարարը շեշտել է, որ տարիներ շարունակ Կառավարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արբիտրաժն ու հաշտարարությունը և երկարատև ջանքերի արդյունքում ստեղծվել է պրոֆեսիոնալ կառույց՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը հիմնական դեր պետք է ստանձնի վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման գործում:

Արբիտրաժի զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ, մեկ տարվա ընթացքում նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով որակավորվել են շուրջ 80 հաշտարարներ, որոնք իրենց մասնագիտական ներդրումն են ունենալու Հայաստանում հաշտարարության կայացման գործում:

Օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ արբիտրաժի ոլորտում ներպետական որոշ գործերով հնարավորություն է ընձեռվել արբիտրաժային վճիռն անմիջապես ուղարկել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու, գումարի բռնագանձման որոշ գործեր դատարաններից վերապահվել են վեճերի այլընտրանքային լուծման մարմիններին` նպատակ ունենալով նաև թոթափել դատարանների բեռը: Արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսվել են ավելի կարճ ժամկետներ, հստակեցվել են արբիտրների բացարկի հիմքերը և օրենսդրական բազմաթիվ այլ փոփոխություններ կատարվել, որոնք կնպաստեն այս կարևոր ուղղության գրավչության բարձրացմանը:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ հաշտարարության ոլորտում օրենքով առաջին անգամ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարության ինստիտուտը, սահմանվել են առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը: Այս տարի կմեկնարկեն Սինգապուրի կոնվենցիայի վավերացման գործընթացները, ինչը նոր էջ կբացի միջազգային հաշտարարության կայացման գործում:

Ամփոփելով ելույթը, նախարարը վստահություն է հայտնել, որ այսօրվա միջոցառումը և դրան հաջորդող արբիտրաժային շաբաթի մյուս միջոցառումները հարթակ կծառայեն արժեքավոր գաղափարների գեներացման համար, որոնք կարող են կարևոր նյութ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Արբիտրաժային շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև շուրջ 9 մասնագիտական քննարկումներ տարբեր թիրախային ոլորտների զարգացման առնչությամբ:
«Հայաստանի արբիտրաժային շաբաթ 2024» միջոցառումների շարքը կազմակերպվել է Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Քոունթերփարթ ինթերնեյշնլի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոլդովայի վարչապետը հանձնարարել է նախապատրաստել «Մոլդովագազի» ազգայնացումը

21:50 30.12.2024

Մոլդովայի վարչապետը հանձնարարել է նախապատրաստել «Մոլդովագազի» ազգայնացումը

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը երկուշաբթի կառավարության նիստում հանձնարարել է օրենսդրական դաշտ պատրաստել «Մոլդովագազ» ընկերության ակտիվների ազգայնացման համար, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է «Գազպրոմ» ՓԲԸ-ին: Նախարարների կաբինետի ղեկավարը վրդովմունք է հայտնել «Գազպրոմ» ընկերության՝ 2025 թվականի հունվարի 1-ից գազի մատակարարումը Մերձդնեստրի տարածաշրջան դադարեցնելու որոշման կապակցությամբ։ «Այս որոշումն ընդունվել է «Մոլդովագազի» և «Գազպրոմի» միջև կնքված պայմանագրին հակառակ՝ ավելի […] ...

Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածից նոր հրթիռային հարձակման մասին

21:40 30.12.2024

Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածից նոր հրթիռային հարձակման մասին

Գազայի հատվածի հյուսիսից արմատականների արձակած հրթիռը պայթել է Իսրայելի հարավում գտնվող անմարդաբնակ տարածքում։ Այս մասին հայտնում էԻսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը նշել է, որ այդ հրետակոծության պատճառով օդային հարձակումների մասին ահազանգ է հայտարարվել Կիսուֆիմ գյուղում, որը գտնվում է պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ։ ...

2024-ին ԱԺ նախագահն ընդունել է տարբեր երկրների խորհրդարանների նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների

21:30 30.12.2024

2024-ին ԱԺ նախագահն ընդունել է տարբեր երկրների խորհրդարանների նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների

2024-ին ԱԺ նախագահը խորհրդարանական դիվանագիտության շրջանակում ընդունել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած խորհրդարանների նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների: Ալեն Սիմոնյանի աշխատանքի առանցքում է եղել հայկական օրակարգը, երկկողմ կապերը և տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը: Խորհրդարանի ղեկավարն աշխատանքային այցերով եղել է նաեւ Հայաստանի մի շարք մարզերում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

2024-ը՝ Դավթաշենում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:23 30.12.2024

2024-ը՝ Դավթաշենում․ քաղաքապետարանի տեսանյութը

2024 թվականին Դավթաշեն վարչական շրջանում վերակառուցվել և բարեկարգվել է 6 բակային տարածք, որից 2-ը` բացազատված տարածքի փոխարեն, իրականացվել է 9 առանձին մանկական խաղահրապարակների ռետինապատում` 500 քմ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Բացազատվել է ընդհանուր 5000 քմ բակային տարածք: Ասֆալտապատվել է 10000 քմ միջբակային ճանապարհ: Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 5600 քմ հարթ տանիքներ: Վերակառուցվել է 500 գծամետր […] ...

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 30.12.2024

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 […] ...

Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին

21:09 30.12.2024

Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է […] ...

BACK_TO_TOP