Ոստան բնակավայրում մեկ անձի սպանության, երկուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Ոստան բնակավայրում մեկ անձի սպանության, երկուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է

14:52 03.09.2024

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28-ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ գտնվելով Արտաշատ քաղաքում գործող հացի արտադրամասում, հանդիպել է նույն մարզի Արտաշատ համայնքի 24–ամյա բնակչին: Վերջինս, չնչին առիթով՝ բարևելու հարցի շուրջ, լեզվակռիվ է սկսել 29-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, առաջարկել է այլ վայրում հանդիպել:

Հիշյալ երիտասարդները, իրենց պատկանող «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներով, հեռացել են նշված վայրից՝ վարելով Ոստան բնակավայրի ուղղությամբ: Նույն օրը՝ 22:00-23։00–ի սահմաններում, 29-ամյա երիտասարդն իր 36-ամյա զարմիկի, իսկ 24-ամյա երիտասարդն իր 28-ամյա ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ, նախապես զինված տարբեր տեսակի զենքերով և դրանց փոխարինող այլ առարկաներով, գնացել են Արարատի մարզի Ոստան բնակավայրի գերեզմանոցի հարակից հատված՝ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ պարզաբանում կատարելու:

Նշված վայրում Արտաշատ համայնքի 24-ամյա բնակիչը, բացահայտ լիցքավորելով իր կողմից ապօրինի կերպով կրվող որսորդական երկփողանի ողորկափող հրազենը, 29-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես նաև այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նշան է բռնել երիտասարդի գլխի և կրծքավանդակի ուղղությամբ և 4-5 մետր հեռավորությունից կրակել: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտվին չի հասցրել, քանի որ հիշյալ երիտասարդն ինքնաբերաբար մի կողմ է նետվել և կրակված կոտորակները դիպել են վերջինիս ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Այնուհետև, վիճաբանության մասնակից 28-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող փայտյա մահակով, խմբի կազմում, 24-ամյա բնակչի կողմից 29-ամյա երիտասարդին սպանելու դիտավորությունը ավարտելու նպատակով, հարվածներ է հասցրել վերոհիշյալ երիտասարդի գլխին, իսկ Արտաշատ համայնքի 24-ամյա բնակիչը, շարունակելով հանցավոր ոտնձգությունները, կրկին լիցքավորել է հիշյալ հրազենը և ևս մեկ անգամ կրակել 29-ամյա երիտասարդի և վերջինիս հորեղբոր որդու ուղղությամբ, սակայն վրիպել է:

Այդ ընթացքում 36-ամյա տղամարդը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, «ПМ» «Մակարով» տեսակի ատրճանակով, 24-ամյա երիտասարդին ու նրա 28-ամյա ընկերոջը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, երկու անգամ կրակոց է արձակել նախ վերջինիս, այնուհետև նրա ընկերոջ կրծքավանդակների ուղղությամբ: Հիշյալ գործողությունների հետևանքով 28-ամյա երիտասարդին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի ծանր վնաս, իսկ 24-ամյա երիտասարդին՝ ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ, 12-րդ կետերով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 24-ամյա բնակչի նկատմամբ խմբի կազմում 29-ամյա անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար վերջինիս նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում չիրականացնելու որոշում՝ մահվան հիմքով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP