16:36 02.09.2024
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին՝ ևս մեկ անգամ արժևորելով կրթության և գիտելիքի դերը.
«ՀՀ կառավարության կողմից այսօր կրթության բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք վերաբերում են ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ բովանդակային հարցերի: Այս տարի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է հանրակրթության պետական նոր չափորոշչով, շարունակվելու են իրականացվել ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների կառավարման նոր մոդելի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ծրագրեր: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ սիրելի՛ աշակերտներ, լինեք կրթական գործընթացի ակտիվ մասնակիցներ և սովորեք ամենակարևոր կարողունակությունը, այն է՝ սովորել սովորելու կարողունակությունը: Կյանքի բոլոր փուլերում պետք է ինքնակրթվել՝ առնվազն աշխատաշուկայում մրցունակ լինելու, 21-րդ դարի հմտությունների փաթեթին տիրապետելու համար: Վստահ եմ, որ շատ գիտելիքներ ստանալու եք հենց այս դպրոցում, բայց նաև իմացեք, որ կրթության գործընթացը երբեք չի դադարում և շարունակվում է կյանքի բոլոր փուլերում»:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև այն արժեքները և դիրքորոշումները, որոնք ներառված են նոր չափորոշչի շրջանակում՝ հույս հայտնելով, որ որպես ակտիվ քաղաքացիներ՝ աշակերտները դրանք կգործադրեն իրենց առօրյա կյանքում, իսկ ուսուցիչները՝ ամենօրյա աշխատանքում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ 119 ավագ դպրոցում բարձր մակարդակով ուսուցանվում են օտար լեզուներ, մասնավորապես՝ դպրոցը ֆրանսերենի և գերմաներենի ուսուցման առումով առաջանցիկ հաջողություններ ունի:
Նոր ուսումնական տարում Արթուր Մարտիրոսյանն աշակերտներին մաղթել է բարի երթ և բազում հաջողություններ. «Առաջնորդվեք այն գիտակցմամբ, որ կրթական երկար ճանապարհին պետք է անընդհատ կրթվել և ինքնակրթվել»:
Աշակերտներին և մանկավարժներին շնորհավորել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին.
«Մենք բարեկամական սերտ հարաբերություններ ունենք 119 դպրոցի հետ, և մեզ համար կարևոր է երկուստեք կապերի ամրապնդումը, որ կարող է արդյունավետ լինել մշակույթի և կրթության ոլորտների համագործակցության, ուսուցիչների վերապատրաստման, փոխայցելությունների և շրջանավարտների հետ կապերի պահպանման առումներով: Դուք նաև կամուրջ եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև»:
Այս ուսումնական տարում դպրոցն ունի 14 10-րդ դասարան, որտեղ սովորելու է շուրջ 273 աշակերտ: Ընդհանուր առմամբ՝ դպրոց հաճախում է 878 աշակերտ, սակայն ընդունելությունը դպրոցում շարունակվում է:
13:02 17.04.2025
Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումըԹբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: ...
13:00 17.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դինԱպրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […] ...
12:52 17.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […] ...
12:45 17.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […] ...
12:37 17.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ըԲացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, […] ...
12:30 17.04.2025
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։ Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...