Ծնողները թունավորում են իրենց երեխաներին. Դավիթ Պիպոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Ծնողները թունավորում են իրենց երեխաներին. Դավիթ Պիպոյան

19:12 03.04.2018

Ծնողների իրազեկման մակարդակի հետ կապված լուրջ խնդիր ունենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պպոյանը՝  նշելով, որ մի շարք համայանքներում ծնողները խնդիրներ են ստեղծում մանկապարտեզում՝ ցանկանալով երեխայի ծնունդը նշել այնտեղ, իսկ մանկապարտեզներում չի կարելի կրեմային արտադրանք կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը: 

Նրա խոսքով՝ նախ՝ պետք է կարողանանք բացատրել բոլոր այն բացասական հետևանքները, որ առաջացնում են գազավորված ըմպելիքներն ու շաքարի մեծ քանակություն պարունակող շոկոլադե սալիկները: 

«Շոկոլադ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մակնշմանը և զերծ մնալ արմավենու յուղից պատրաստվող, շաքարի մեծ քանակություն պարունակող շոկոլադից: Շաքարի մեծ պարունակությամբ և էներգետիկ մեծ խտություն ունեցող սալիկը, որն ավելի վտանգավոր է քան ԳՄՕ-ները, ոչ միայն օգտակար չէ այլև վնասակար է առողջությանը: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ռիսկն է զարգացնում»,- ասաց փորձագետը:

Բարձրորակ հումքից բաղկացած շոկոլադները գրեթե կրկնակի թանկ են, սակայն ավելի լավ է ուտել երկու անգամ քիչ, բայց բարձրորակ, քան ավելի շատ ու ցածրորակ շոկոլադ:  

Փորձագետը նաև կոչ արեց հանրությունը, հատկապես երեխաներին զերծ պահել ժելեներից ու ներկած կոնֆետներից, քանի որ դրանք քիմիական ծագում ունեն և երեխայի նյարդային համակարգի վրա բացասաբար են ազդում:

Դավիթ Պիպոյանը նաև խիստ վտանգավոր ճարպաթթուների մասին խոսեց՝ դա «լուրջ խնդիր» որակելով:

«Ինքս խանութներում ուշադրություն եմ դարձրել, որ բուսական ծագման սերուցքներում օգտագործվում է հիդրոգենացված ճարպը: Մարդը օրական 4 գրամ տրանսճարպաթթու է ստանում և մեկ պաղպաղակի սպառումով դրա լիմիտը արդեն գերազանցում եք, և դրան զուգահեռ կարող է օգտագործվել պանիր, ֆրի, չիպս, հրուշակեղենային արտադրանք, բլիթներ»,- ասաց նա և նկատեց, որ այս խնդիրը թեպետ ուշացած, սակայն ԵԱՏՄ-ի ուշադրության կենտրոնում է: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP