Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+25.09 oC

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով

18:38 30.08.2024

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։

Համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի, իսկ երրորդը՝ Աբովյան համայնքը։

Հարթակի միջոցով ներկայացվել է շինարարության թույլտվություն ստանալու 178 հայտ (Կոտայք՝ 73, Արարատ՝ 47, Արմավիր՝ 40, Լոռի՝ 18)։

Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, իսկ երրորդը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքը։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու մասնագետի և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների միջև ստեղծվել է ուղիղ կապ՝ համակարգի կիրառման ընթացքում ծագող հարցերն օպերատիվ կարգավորելու և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

15:07 18.09.2024

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

15:00 18.09.2024

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:56 18.09.2024

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […] ...

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

14:51 18.09.2024

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

14:46 18.09.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: ...

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

14:42 18.09.2024

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ձերբակալվել է Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում, հայտնում է BAZA-ն: 37-ամյա մարզիկը շտապելիս գերազանցել է մեքենայի արագությունը և հայտնվել է լեհական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հանրահայտ բռնցքամարտիկին ազատ են արձակել, երբ գործին միջամտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը դեկտեմբերի 21-ին տիտղոսային […] ...

BACK_TO_TOP