Ֆեդերիկո Կյեզան տեղափոխվեց «Լիվերպուլ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+25.09 oC

Ֆեդերիկո Կյեզան տեղափոխվեց «Լիվերպուլ»

19:18 30.08.2024

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կյեզան տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բժշկական հետազոտություն է անցել և երկարատև պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո։

Ֆեդերիկո Կյեզան 2020 թվականից էր խաղում «Յուվենտուսում», որի կազմում անցկացրել է 131 հանդիպում, դարձել 32 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին շրջանում իտալացին չէր մասնակցում թուրինցիների հիմնական թիմի մարզումներին, քանի որ չէր մտնում թիմի նորանշանակ մարզիչ Տիագո Մոտայի ծրագրերի մեջ։

Ավելի վաղ Ֆեդերիկո Կյեզան անձնական պայմանագրի կետերի հարցում փոխհամաձայնության էր եկել կատալոնական «Բարսելոնայի» հետ, սակայն գործարքը չէր կայացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

15:07 18.09.2024

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

15:00 18.09.2024

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:56 18.09.2024

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […] ...

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

14:51 18.09.2024

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

14:46 18.09.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: ...

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

14:42 18.09.2024

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ձերբակալվել է Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում, հայտնում է BAZA-ն: 37-ամյա մարզիկը շտապելիս գերազանցել է մեքենայի արագությունը և հայտնվել է լեհական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հանրահայտ բռնցքամարտիկին ազատ են արձակել, երբ գործին միջամտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը դեկտեմբերի 21-ին տիտղոսային […] ...

BACK_TO_TOP