Հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում. ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+25.09 oC

Հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում. ՀՀ ԱԳՆ

14:00 30.08.2024

Անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։«14 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանեց որպես «Բռնի անհետացումների զոհերի օր»՝ մտահոգություն հայտնելով աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր աճի՝ ներառյալ ձերբակալությունների, կալանավորումների և մարդկանց առևանգումների վերաբերյալ»,-նշեց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ բռնի անհետացումներն, իրավամբ, ամենածանր և երկարատև խնդիրներից է ինչպես հակամարտությունների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո։

Նրա խոսքով՝ այս խնդիրներից նաև զերծ չի մնացել հայ հասարակությունը, քանի որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերին ավելացել են նորերը։

«Ընդ որում՝ անգամ փաստագրված ու տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում»,-հայտարարեց Հայկ Սարգսյանը՝ շեշտելով, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներում և դատական ատյաններում ներկայացնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում բռնի անհետացումները միջազգային իրավունքի համաձայն կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։

Նրա դիտարկմամբ՝ կարևորելով բռնի անհետացման դեմ պայքարն, այդ թվում՝ նման հանցագործությունների կանխարգելումը՝ Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Հարկադիր անհետացման ենթարկված բոլոր անձանց պաշտպանության համար» միջազգային կոնվենցիան։

«Միևնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ մենք չենք կարող միայն հիշել և սգալ։ Մենք պարտավոր ենք լինել այն ձայնը, որ պահանջում է պատասխանատվություն, պահանջում է ճշմարտություն և արդարություն: Մեր միջազգային գործընկերների հետ համագործակցելով՝ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ»,-ասաց ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը՝ հատուկ ընդգծելով, որ հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, մշտապես բաց է եղել աշխատել բոլոր կողմերի հետ՝ կարևորելով նման համագործակցությունը՝ որպես վստահության, համերաշխության և խաղաղության հասնելու միջոց։

Նա վստահեցրեց, որ աշխատանքը չի ավարտվի, քանի դեռ չի պարզվել ամենավերջին անհետ կորածի ճակատագիրը, քանի դեռ վերջին ընտանիքը չի ստացել իրեն հուզող ամենակարևոր հարցի պատասխանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:56 18.09.2024

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […] ...

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

14:51 18.09.2024

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

14:46 18.09.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: ...

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

14:42 18.09.2024

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ձերբակալվել է Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում, հայտնում է BAZA-ն: 37-ամյա մարզիկը շտապելիս գերազանցել է մեքենայի արագությունը և հայտնվել է լեհական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հանրահայտ բռնցքամարտիկին ազատ են արձակել, երբ գործին միջամտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը դեկտեմբերի 21-ին տիտղոսային […] ...

Կաթնամթերքի արտադրամասը կվերսկսի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

14:36 18.09.2024

Կաթնամթերքի արտադրամասը կվերսկսի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայցի ընթացքում պարզել են, որ «Վայթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) վերացվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: ...

Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը

14:29 18.09.2024

Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։  Այս մասին վարչապետն ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։ «Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ […] ...

BACK_TO_TOP