«Լոկոմոտիվը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Նաիր Թիկնիզյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+25.09 oC

«Լոկոմոտիվը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Նաիր Թիկնիզյանի հետ

16:05 30.08.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։

Ռուսական ակումբը մտադիր է մինչև 2028թ․ ամառ երկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի հետ գործող համաձայնագիրը։ Թիկնիզյանը դեմ չի լինի կնքել նոր պայմանագիր, եթե մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը չունենա եվրոպական լիգաներում կարիերան շարունակելու տարբերակ։

Նաիր Թիկնիզյանը 2021 թվականին է Մոսկվայի ԲԿՄԱ-ից տեղափոխվել «Լոկոմոտիվ», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ. ամառ: Մոսկովյան ակումբի կազմում պաշտպանն անցկացրել է 96 հանդիպում, դարձել 16 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

15:07 18.09.2024

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

15:00 18.09.2024

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:56 18.09.2024

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […] ...

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

14:51 18.09.2024

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

14:46 18.09.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: ...

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

14:42 18.09.2024

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ձերբակալվել է Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում, հայտնում է BAZA-ն: 37-ամյա մարզիկը շտապելիս գերազանցել է մեքենայի արագությունը և հայտնվել է լեհական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հանրահայտ բռնցքամարտիկին ազատ են արձակել, երբ գործին միջամտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը դեկտեմբերի 21-ին տիտղոսային […] ...

BACK_TO_TOP