15:08 14.09.2018
Ոստիկանության պետը և ոստիկանությունը չեն կարող ուշ կատարել կառավարության ղեկավարի հանձնարարականները: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ընդգծեց` ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու ձայնագրմանը և այդ ուղղությամբ իրենց գործողություններին, Օսիպյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, ապա նշեց, որ գաղտնալսումը թույլատրված է միայն այն ծառայություններին, ովքեր օրենքով ունեն դրա իրավունքը:
«Աշխատանքն ընթացքի մեջ է, ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ, այդ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը»,- նշեց նա:
Դիտարկմանը` ոստիկանությունը հաճո՞ւյք է ստանում քաղաքացիներին գետնին պառկեցնելուց, Օսիպյանը նշեց.
«Եթե ուշադիր լինեք, մշտապես այդ գործընթացը իրականացրել ենք, ամբողջ խնդիրը ոչ թե՝ ոստիկանությունը հաճույք է ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելու, պատին դեմ տալու կամ ստուգելու գործընթացից, մենք հաճույք չենք ստանում, դա օրինական գործողություն է` պայմանավորված նրանով, որ ունենք տեղեկություններ, որ իրենք ունեն զենքեր: Դրանց օրինականությունը պարզելու համար ստուգում ենք: Զինված քաղաքացին ոստիկանության աշխատակցի համար մշտապես համարվում է վտանգ»,- ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ զենքը փոխանցվում է փորձաքրեագիտական ուսումնասիրության` ճշտելու դրա առնչությունը որևէ հանցագործության, կրկնակի ստուգման այս գործընթացն Օսիպյանն ավելորդ չի համարում: Վարչապետի հանձնարարականից հետո ոստիկանական գործողությունները պատկերող տեսանյութեր կան, որոնք, ըստ Օսիպյանի, տեղադրել են քաղաքացիները կամ լրագրողները:
«Շարասյունով երթևեկում են, մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մեր քաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելով` խոչընդոտ են հանդիսանում երթևեկությանը: Մենք երբևէ, անկախ կարգավիճակից` օլիգարխ կամ պաշտոնյա լինելուց, դիմացի մեքենայի հետ կապված խնդիր չենք առաջացրել: Այստեղ խոսքը երկրորդ մեքենայի մասին է, որը, ինչպես գիտենք, թիկնազոր է լինում: Կարող ենք տարբերել` ուղղակի երթևեկո՞ւմ է, տե՞ղ են գնում, թե՞ թիկնազորի գործունեություն է իրականացնում»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում հետախուզումը դադարեցնելու որոշմանը, հարցին` տեղյա՞կ է եղել, որ նա ՌԴ քաղաքացի է, ոստիկանության պետը պատասխանեց` տեղեկացված չի եղել այն մասին, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ոստիկանությունը համապատասխան կարգով ստացել է տեղեկություններ ՌԴ-ից:
ՌԴ այդ քայլին գնահատականներ հնչեցնելուց Օսիպյանը խուսափեց` նշելով, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է:
Ոստիկանության ղեկավարը արձագանքեց նաև քննադատություններին, թե ոստիկանությունը և ինքը շոուներով են զբաղված:
«Իմ գործունեության ընթացքում շոուներ չեմ արել, առաջնորդվել եմ բացառապես օրենքով, իսկ ովքեր են շոումեն, բոլորդ գիտեք: Ամեն կերպ փորձում են, ես հիմա կոնկրետ ոստիկանության մասով կասեմ, ցեխ շպրտել ոստիկանության վրա, ցույց տալ, թե ոստիկանությունը չի աշխատում, այս ամիսների ընթացքում եսիմինչերով է զբաղվել: Ասեմ, որ ոստիկանությունը երբևէ չի աշխատել այսպես, ինչպես հիմա»,- նշեց Օսիպյանը:
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...