Եվրոպական մայրաքաղաքները կարող են պատասխանել ԵԽԽՎ պատգամավորներին պերսոնա նոն գրատա հայտարարելու Բաքվի որոշմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+24.09 oC

Եվրոպական մայրաքաղաքները կարող են պատասխանել ԵԽԽՎ պատգամավորներին պերսոնա նոն գրատա հայտարարելու Բաքվի որոշմանը

20:35 29.08.2024

Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել:

Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները քվեարկությամբ որոշել էին սառեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, պատճառն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան էր և հենց Ադրբեջանում քաղաքացիական իրավունքները ոտնահարելու բազմաթիվ փաստերը:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ ԵԽԽՎ-ին կտան պատասխան, և անցած շաբաթ ԵԽԽՎ այս որոշման նախաձեռնող գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն հարցազրույցում ասել էր, որ մտադիր է նոյեմբերին մասնակցել Բաքվում գումարվելիք ՄԱԿ-ի՝ Կլիմային վերաբերող կոնֆերանսին:

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում նշվեց, որ Ֆրանկ Շվաբեի մուտքը Ադրբեջան արգելված է, ինչպես նաև ԵԽԽՎ մնացած բոլոր պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը:

Այսպիսով 26 երկրից 36 պատգամավոր Ադրբեջանում հայտարարվել է պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Կլինի՞ արդյոք ինչ-որ պատասխան քայլ Եվրոպայի կողմից: Ինչպե՞ս է Ալիևը պատկերացնում Եվրախորհրդի հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունները: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

13:33 18.09.2024

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 18.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […] ...

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

13:18 18.09.2024

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […] ...

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […] ...

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:   ...

BACK_TO_TOP