Լոռու մարզային գրադարանում իրականացվել են մի շարք ամառային ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+24.09 oC

Լոռու մարզային գրադարանում իրականացվել են մի շարք ամառային ծրագրեր

18:14 29.08.2024

Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն ու Երեխաների զարգացման կենտրոն և գրքեր նվիրել երեխաներին։

Ամառային ճամբարի շրջանակում երեխաներն այցելել են մշակութային հաստատություններ, քաղաքում գործող տարբեր արտադրամասեր, անցկացվել է կավագործության վարպետաց դաս:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ գրադարանը համալրվել է համակարգչային նոր սարքավորումներով, ինչի արդյունքում ընդլայնվել է գրադարանի ծառայությունների շրջանակը, մասնավորապես՝ մամուլի ենթաբաժնում տեղադրվել է EBSCO միջազգային հեղինակավոր ընկերության բազմալեզու տեղեկատվական շտեմարանը, որն ընթերցողներին հնարավորություն է ընձեռել օգտվել գիտական ամսագրերից և հոդվածներից։

Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր սերունդների գրողներ, ուսանողներ, դասախոսներ, գրականագետներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։ Կազմակերպվել են նաև ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, մասնավորապես՝ «Գրքասերներ» ակումբի ամփոփիչ հանդիպում, գրքի քննարկումներ, բարձրաձայն ընթերցանություն՝ «Կրթական կամուրջ» ուսումնական կենտրոնի սաների մասնակցությամբ: Ամռանը ուշադրության կենտրոնում էին նաև «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շահառուները։ Ակսել Բակունցի 125-ամյակի շրջանակում աշխատակիցներն այցելել են «Առաքելություն Հայաստանի» ՀԿ և ներկայացրել հետաքրքիր մանրամասներ Բակունցի կյանքից և ստեղծագործությունից։

Ամռան ընթացքում գրադարանի աշխատակիցներն անցել են մի շարք տեղական և միջազգային վերապատրաստումներ։ Նպատակը երիտասարդ աշխատակիցների մասնագիտական տեղեկացվածության բարձրացումն է, նրանց համար մասնագիտական-կրթական տիրույթի ընդլայնումը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզային գրադարանը համայնքային գրադարաններին նվիրաբերել է 217 կտոր գրականություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

13:33 18.09.2024

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 18.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […] ...

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

13:18 18.09.2024

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […] ...

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […] ...

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:   ...

BACK_TO_TOP