18:37 29.08.2024
Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: Նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ ու 10-րդ: Դրանք գումարվելու են նախորդ տարվա 3 դասարաններին: Արդյունքում 12-ից 7 դասարաններում նոր չափորոշիչը կգործի: Նախարարի վստահեցմամբ՝ նոր դասագրքերի տպագրման գործընթացն այս տարի ժամանակի որևէ ձգձգում չի ունենա. Դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացածը՝ Անդրեասյանի խոսքով, կհասնի մինչև այս շաբաթվա վերջ, և սեպտեմբերի հենց առաջին օրվանից ամբողջական փաթեթով երեխաները կկարողանան իրենց դասապրոցեսն իրականացնել:
Կառավարության այսօրվա նիստում՝ մեկ այլ նախագծի շրջանակում, Ժաննա Անդրասյանը նշել է, որ Երերույքը, Հին Խնձորեսկը, Բերդկունք ամրոցը, Նորատուսի խաչքարերը կդառնան պատմամշակութային արգելոցներ:
Այս հուշարձանների տարածքներում, ըստ Ժաննա Անդրեասյանի, բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերը չեն այցելում այդ վայրեր:
Որոշման արդյունքում կբարեկարգվեն տարածքները, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կգործի պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի, գիտաշխատողի ծառայություններ: Այս վայրերն արգելոց դարձնելու գործընթացը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի առաջացնի պետության համար:
Կրթության, մշակույթի ու գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
11:15 08.04.2025
Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարիցԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել […] ...
11:02 08.04.2025
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ […] ...
10:44 08.04.2025
Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել էԵրևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը: ...
10:34 08.04.2025
Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:22 08.04.2025
ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարինԱբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է […] ...
10:16 08.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...