Հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու նոր կարգավորումներ են առաջարկվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+24.09 oC

Հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու նոր կարգավորումներ են առաջարկվում

13:06 29.08.2024

Կառավարությունը լրացում եւ փոփոխություն է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նոր կարգավորումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը եւ պարզաբանել, որ նպատակն է հստակեցնել հարկադիր պարապուրդին վերաբերող հատվածները: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող օրենսգրքով հարկադիր պարապուրդը հնարավոր է հաշվարկել մինչեւ դատական կարգով դատական ակտի ուժի մեջ մտնելը: Արդյունքում այդ գործընթացն այնքան երկար է տեւում, որ քաղաքացին հաճախ անցնում է այլ աշխատանքի, սակայն համարվում է դեռեւս պարապուրդում գտնվող:

Առաջարկվող փոփոխությամբ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվելու է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար: Եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել, ապա տրվելու է այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաեւ նախկինում եւ հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Արմենուհի Հարությունյանի խոսքով հաջորդ աշխատավայրում ավելի նվազ աշխատավարձ ստանալու դեպքում դրական տարբերությունը եւս վճարելու հնարավորություն կլինի:

Պատգամավորները հետաքրքրվել են անօրինական աշխատանքի համար դատարան դիմելու դեպքերի վերլուծությամբ, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման հնարավորությամբ, աշխատանքային իրավունքների ապահովման եւ օրենսդրական կարգավորման այլ խնդիրներով: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ակնկալելով ավելի բարձր փոխհատուցում՝ աշխատողը կարող է թաքցնել նոր աշխատանք գտնելու փաստը, ինչը կխթանի ստվերը: «Բայց որքան էլ երկար ձգվի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը, միեւնույնն է՝ դատական ակտը կայացնելու պահին վճիռը կայացվում է՝ ըստ գործող իրավակարգավորումների, համաձայն որոնց՝ այն չի կարող գերազանցել 12 ամսվա գումարը: Հետեւաբար, ասել՝ եթե դատական վեճը կտեւի, ենթադրաբար, երեք տարի եւ կստանա ավելին, այստեղ ունենք սահմանափակումներ»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Այս առումով նա բարձրացրել է վերահսկողական գործառույթների արդյունավետ կիրառման խնդիրը:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

13:33 18.09.2024

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 18.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […] ...

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

13:18 18.09.2024

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […] ...

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […] ...

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:   ...

BACK_TO_TOP