սալիկի այրելու շուրջ ստեղծված աղմուկը պարզապես տեղեկատվության պակասի արդյունք է համարում: ..."/> սալիկի այրելու շուրջ ստեղծված աղմուկը պարզապես տեղեկատվության պակասի արդյունք է համարում: ..."/> Շոկոլադի որակը պետք է ստուգել ոչ թե այրելով, այլ հալեցնելով. Դավիթ Պիպոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Շոկոլադի որակը պետք է ստուգել ոչ թե այրելով, այլ հալեցնելով. Դավիթ Պիպոյան

15:35 03.04.2018

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը վերջերս համացանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած շոկոլադե սալիկի այրման շուրջ ստեղծված աղմուկը պարզապես տեղեկատվության պակասի արդյունք է համարում: 

«Ցանկացած շոկոլադ, անգամ ամենաթանկարժեքն ու բարձրորակը, պետք է այրվի, քանի որ պարունակում է օրգանական նյութեր, իսկ շոկոլադ ընտրելուց պարզապես պետք է ուշադրություն դարձնել մակնշմանը: Բարձրորակ շոկոլադը պետք է պարունակի ընդամենը 3 բաղադրիչ՝ կակաո հատիկավոր, ոչ թե փոշի, կակաոյի յուղ, որը շատ օգտակար է և շաքար»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

Բարձրացած աղմուկից հետո Դավիթ Պիպոյանն ուսումնասիրել է մի քանի շոկոլադի մակնշումները և պարզել, որ բարձրորակ շոկոլադ շուկայում գտնելը շատ դժվար է: Բացի դրանից՝ բոլորն էլ մակնշված են եղել, որ քերուկի փոխարեն օգտագործվում է կակաոյի փոշի, ինչն ավելի ցածրարժեք հումք է, կամ կակաոյի յուղը փոխարինվում է ավելի էժան բուսական յուղով, մասնավորապես արմավենու յուղով:

«Մենք չենք հետևում մակնշմանը և մյուս կողմից հետևում ենք ու աղմուկ բարձրացնում սիրողական հոլովակներից»,- նշեց Պիպոյանը: 

Շոկոլադե սալիկի որակը փորձելու համար պետք է ոչ թե այրել, այլ հալեցնել: Անգամ խոհարարական մշակման ժամանակ խորհուրդ է տրվում շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքում՝ հաշվի առնելով, որ կակաոյի յուղն ունի շատ ցածր հալման ջերմաստիճան՝ 30°C, իսկ բուսայուղը՝ 40°C:

«Պետք է սալիկը պահել ձեռքի ափի մեջ: Եթե հալվեց, ուրեմն բարձրորակ շոկոլադ է, եթե չհալվեց, ապա այն պարուանկում է նաև բուսական յուղ»,- պարզաբանեց Դավիթ Պիպոյանը և առաջարկեց ևս մի քանի պարզ միջոց շոկոլադի որակը ստուգելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

BACK_TO_TOP