12:39 14.09.2018
Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։
Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև.
Չնայած դրան՝ այս զորավարժությունը միջին տեղ է գրավում հարևան պետության՝ վերջին տարիներին անցկացրած խոշոր զորավարժությունների թվում։
Ըստ սցենարի՝ Արցախի վրա հարձակումն ուղեկցվելու է հրթիռային ու ավիացիոն հարվածներով։ Դրա համար, ըստ ադրբեջանական կողմի, իրենք օգտագործելու են վերջերս իրենց զինանոցում հայտնված սպառազինությունը։ Այստեղ ադրբեջանցիները կարծես ակնարկում են, որ կիրառելու են Իսրայելից գնած «Լորա» և Բելառուսից գնած «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը։ Այս համակարգերը ցուցադրաբար «կիրառվել են» նաև Ադրբեջանի բանակի նախորդ խոշոր զորավարժության ընթացքում։
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ այս զորավարժությանը և հնարավոր սադրանքներին պատրաստ լինելու համար բանակն արդեն բերվել է մարտական պատրաստության աստիճանի, և Արցախում պատրաստ են պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է Արցախի անունը հոլովելուն, Բաբայանը նշեց, որ դա գաղտնիք չէր։
«Անկախ անվանումից՝ նրանց բոլոր զորավարժություններն ուղղված են Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, հայ ժողովրդի դեմ»,- ասաց Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ նախկինում զորավարժության անվան տակ ադրբեջանցիները զորքեր են տեղափոխել առաջնագիծ, հունիսին այդ զորքերի մի մասը հանվել է առաջնագծից։ Այս զորավարժությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը կրկին հետևում է ադրբեջանցիների զորային «անցուդարձին»՝ զորքերի տեղափոխումը ժամանակին նկատելու համար։
09:40 12.04.2025
Չեմպիոնը հայտնի դարձավ ժամանակից շուտ․ շախմատի կանանց ԵԱՀունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոնը: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային և 6 միավոր […] ...
09:22 12.04.2025
Փրկարարները մարել են տների տանիքներում բռնկված հրդեհըԱպրիլի 12-ին, ժամը 01։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […] ...
08:55 12.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.04.2025
Ֆլիկի գործակալը համաձայնության է եկել «Բարսելոնայի» ղեկավարության հետ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի […] ...
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...