Անահիտ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+15.09 oC

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

11:30 25.08.2024

Հանրօգուտ աշխատանքը, այդ թվում՝ կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները:
«Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու զարգացման հիմքում ընկած արժեքների փոխանցման ու լիարժեք իրացման գաղափարները: Ավելին, վստահ եմ, որ հանրօգուտ աշխատանքը, այդ թվում`կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է, երբ տալիս ես անգամներ շատ, քան ստանում ես: Այս ծրագիրը հիմնված է հենց նման արժեքների վրա, իսկ վերջինիս շրջանակներում յուրաքանչյուրիդ կողմից իրականացվող աշխատանքն ինքնին արժեքների ձևավորման ու փոխանցման իրական ծառայություն է, որն ունի նաև օրինակելի նշանակություն»,- ասել է Պաշտպանը:
Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է ծրագրին իր ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը և մաղթել, որպեսզի այն կրի շարունակական բնույթ:
Ուսուցիչ-առաջնորդների ավարտական միջոցառումը կոչվում էր «Նավասարդ»՝ որպես հայկական տոմարի առաջին ամիս: Անվանումը կրում էր նաև աշնանային բերքահավաքի տոնախմբությունների խորհուրդը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Նավասարդը հռչակել է իր բերքահավաքի տոն, իսկ բերքահավաքն այն բոլոր հնարավորություններն են, որոնք ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ ձեռք են բերել աշակերտները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

22:15 17.09.2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ ««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ […] ...

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

22:04 17.09.2024

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով որդու՝ Վաչեի հետ զրույցից․ «Ասում է -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ […] ...

SHANTNEWS

22:00 17.09.2024

SHANTNEWS

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

21:55 17.09.2024

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

21:44 17.09.2024

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

Բելառուսի խաղաղասիրությունը չպետք է շփոթվի թուլության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային միասնության օրվան նվիրված «Եթե մենք միասնական ենք» հայրենասիրական ֆորումում։ «Ես արդեն ասել եմ, որ բելառուսական խաղաղասիրությունը չպետք է շփոթել թուլության հետ, մի կարծեք, թե ես բլեֆ եմ անում կամ չափազանցնում եմ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Բելառուսը եղել […] ...

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

21:30 17.09.2024

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին ստացել է թեթև վնասվածքներ, դեսպանի վիճակը լավ է։ Երեքշաբթի օրը լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության […] ...

BACK_TO_TOP