Նույնիսկ «չափավոր» ծխելը վտանգավոր է հղիության ցանկացած փուլում. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Նույնիսկ «չափավոր» ծխելը վտանգավոր է հղիության ցանկացած փուլում. հետազոտություն

21:21 24.08.2024

Գիտնականները զգուշացնում են՝ հղի կանայք պետք է թողնեն ծխելը: Լայնածվալ հետազոտությանը մասնակցել է 12 միլիոն հղի։ Հղիությունից առաջ կամ հղիության ընթացքում օրական մեկ կամ երկու գլանակ ծխելը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել նորածինների մոտ։

Ամբողջ աշխարհում հղիների մոտ 1,7%-ը ծխում է, թեև Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 8,1%, իսկ Ամերիկայում՝ 5,9%։ Հղիության ընթացքում ծխելը կարող է բացասաբար ազդել մոր և երեխայի առողջության վրա՝ մեծացնելով վաղաժամ ծննդաբերության, երեխայի ցածր քաշի, դանդաղ աճի և նույնիսկ հանկարծակի մահվան վտանգը:

Epidemiology & Community Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ հետազոտողները վերլուծել են ծխելու և նորածինների առողջական խնդիրների միջև կապը, ինչպիսիք են`
• ծնվելուց անմիջապես հետո օժանդակ օդի անհրաժեշտություն,
• հոսպիտալացում վերակենդանացման բաժանմունքում,
• սեպսիսի կասկած, ցնցումներ կամ նյարդաբանական դիսֆունկցիա։

Ընդհանուր առմամբ նորածինների մոտ 9.5%-ը առնչվել է այս խնդիրներին: Գիտնականները պարզել են, որ նորածինները 27%-ով ավելի շատ են հակված վերը նշված բարդություններից մի քանիսին, եթե նրանց մայրը ծխել է մինչև հղիությունը, և առողջական խնդիրները 31%-ով ավելի հավանական են, եթե ապագա մայրը ծխել է հղիության ընթացքում:

Հետազոտությանը մասնակցած մայրերից 9,3%-ը ծխել է մինչև հղիությունը, 7%-ը ծխել է առաջին եռամսյակում, 6%-ը ծխել է երկրորդ եռամսյակում, իսկ 5,7%-ը ծխել է երրորդ եռամսյակում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP