Վրաստանի վարչապետն ասել է, որ երկրի խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+15.09 oC

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկրի խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական

16:12 23.08.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա դատական գործընթաց կսկսի նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելքի համար. այդ ժամանակ ինքնաբերաբար հարց կբարձրանա այս կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ընտրությունների ժամանակ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու որոշումը պետք է կայացնի Վրաստանի Սահմանադրական դատարանը: Միանգամայն տրամաբանական է, որ եթե կուսակցությունն արգելվի, նրա ներկայացուցիչները չեն կարող գտնվել խորհրդարանում», – ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով ժողովրդավարական կլինի միակուսակցական խորհրդարանի ստեղծումը, Կոբախիձեն օրինակ է բերել Մոլդովայի խորհրդարանը, որը միակուսակցական է, սակայն արևմտյան երկրներից ժողովրդավարության խախտման մեղադրանքներ չեն հնչել։

«Խորհրդարանը կմնա ժողովրդավարական, որտեղ իշխող կուսակցությունը կընտրվի սահմանադրական մեծամասնությամբ, և դա սկզբունքորեն կարևոր է։ Մոլդովայի խորհրդարանն այսօր գործնականում միակուսակցական է, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում, դա միայն ողջունվում է։ Նույնը կլինի նաև Վրաստանում:

«Միասնական ազգային շարժման» արգելումը շատ կարևոր պայման է, որպեսզի Վրաստանը առանց խոչընդոտի շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն», – ասել է Կոբախիձեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

22:15 17.09.2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ ««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ […] ...

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

22:04 17.09.2024

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով որդու՝ Վաչեի հետ զրույցից․ «Ասում է -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ […] ...

SHANTNEWS

22:00 17.09.2024

SHANTNEWS

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

21:55 17.09.2024

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

21:44 17.09.2024

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

Բելառուսի խաղաղասիրությունը չպետք է շփոթվի թուլության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային միասնության օրվան նվիրված «Եթե մենք միասնական ենք» հայրենասիրական ֆորումում։ «Ես արդեն ասել եմ, որ բելառուսական խաղաղասիրությունը չպետք է շփոթել թուլության հետ, մի կարծեք, թե ես բլեֆ եմ անում կամ չափազանցնում եմ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Բելառուսը եղել […] ...

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

21:30 17.09.2024

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին ստացել է թեթև վնասվածքներ, դեսպանի վիճակը լավ է։ Երեքշաբթի օրը լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության […] ...

BACK_TO_TOP