Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+13.09 oC

Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

15:15 23.08.2024

Այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը:

Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանների տնօրեններ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին նոր հարթակի գործարկման առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ և ճկուն աշխատանքի համար:

«Հարթակը լավ միջոց է` թանգարաններին նորովի առնչվելու և հաղորդակցվելու այցելուների հետ՝ ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ ստանում ենք թափանցիկ և հաշվետվողական դաշտ, որն ապահովում է հասանելի և մատչելի ծառայություն քաղաքացիների համար»,- ասել է նախարարը:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համակարգի միջոցով թանգարանային գործունեությունը կապվում է զբոսաշրջային քաղաքականության հետ. զբոսաշրջային երթուղիների պլանավորման, փաթեթների ներկայացման տեսանկյունից բոլոր ծառայությունները հասանելի են դառնում մեկ տեղում: Անդրադառնալով ոլորտում իրականացվող քաղաքականությանը՝ նախարարը նշել է. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող, այս հարթակի միջոցով կտիրապետի համապարփակ տեղեկատվության՝ տվյալների ամբողջական վերլուծության վերաբերյալ: Դա թույլ կտա մեզ հասկանալ, թե որոնք են մեր թանգարանների, արգելոց-թանգարանների ավելի կամ նվազ հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները, դրանք այցելուների որ խմբերի համար են գրավիչ, և ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, որպեսզի մեր երկրի մշակութային ժառանգությունն ավելի հետաքրքիր և հասանելի դառնա այցելուների համար»: Նա ընդգծել է, որ գործընթացը բխում է մշակույթի զարգացման ռազմավարությունից, որի կարևոր թիրախներից են մշակույթի հանրահռչակումը և ոլորտին իբրև տնտեսության ճյուղի վերաբերելը, քանի որ տոմսային քաղաքականությունը դրա անբաժանելի մասն է: «Այս էլեկտրոնային հարթակի միջոցով մենք կկարողանանք մեծացնել թանգարանների և արգելոց-թանգարանների՝ սեփական եկամուտների գեներացման հնարավորությունները՝ այդ միջոցները թանգարանների հետագա զարգացմանն ուղղելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը խորհրդանշական է համարել, որ նոր համակարգը մեկնարկելու է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքից, ինչն իրադարձային է մեր մշակութային կյանքում և կարևոր քաղաքականության մաս է կազմում:

Պատասխանելով նոր ներդրվող համակարգի գործարկմանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ գործընթացը փուլային ծրագիր է, որում ի սկզբանե ընդգրկվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, սակայն գերատեսչությունը բաց է համագործակցության համար թե՛ համայնքային, թե՛ մասնավոր թանգարանների հետ:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ համակարգի ներդրման արդյունքում թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու: Նա հիշեցրել է՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է տոմսերի գնային նոր մշակված քաղաքականությունը, համաձայն որի՝ մայիսի 1-ից նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է: 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար թանգարանների տոմսերը հասանելի են 50 տոկոս զեղչով:

Ալֆրեդ Քոչարյանը նաև տեղեկացրել է՝ տոմսերի վաճառքը թանգարանների ներսում ևս շարունակվելու է. «Սա հավելյալ տարբերակ է, որը կօգնի առցանց և ավելի հարմարավետ եղանակով ձեռք բերել տոմսեր, բայց, բնականաբար, եթե մուտք եք գործել թանգարան, ներսում ևս կարող եք տոմս գնել: Սա նաև հնարավորություն կտա տոմսերը նախապես ձեռք բերելու. սեպտեմբերի 21-ին կայանալիք ցուցադրության տոմսերն ավելի շուտ գնելը կօգնի խուսափել հերթերի գոյացումից»:

Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացրել է WebEx Technologies ընկերությունը. ինչպես ներկայացրել են ներկայացուցիչները, այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների և կառավարողների էջեր, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև հերթագրման առցանց հնարավորություններ:

Տեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

13:02 17.04.2025

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

13:00 17.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:52 17.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […] ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

12:45 17.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ը

12:37 17.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ը

Բացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, […] ...

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

12:30 17.04.2025

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։ Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

BACK_TO_TOP