Այսօրվա հաղթանակը երկրպագուինն է. Եղիշե Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+15.09 oC

Այսօրվա հաղթանակը երկրպագուինն է. Եղիշե Մելիքյան

10:58 23.08.2024

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է սլովենական «Ցելյեի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղը, որում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 1-0 հաշվով:

«Շնորհավորում եմ, սա բոլորիս հաղթանակն է: Շնորհավորում եմ նաև «Նոային», ցանկանում եմ, որ նրանց մոտ էլ ամեն ինչ ստացվի: Բոլորով պետք է առաջ գնանք և զարգացնենք հայկական ֆուտբոլը:

Այսօրվա հաղթանակը երկրպագուինն է: Դեռ պատասխան հանդիպում կա, մեր մոտ ընդամենը դիմակայության առաջին հատվածն է ավարտվել: Պետք է լավ պատրաստվենք պատասխան հանդիպմանը, հետո նոր վստահ ասենք, որ գրանցել ենք արդյունք: Սլովենիայում մրցակիցն այլ ֆուտբոլ է ցուցադրելու, բարդ խաղ է սպասվում»,-նշել է Մելիքյանը:

«Փյունիկն» օգոստոսի 29-ին Սլովենիայում կանցկացնի դիմակայության պատասխան հանդիպումը: Հաղթողը կնվաճի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի եվրագավաթային մրցաշարի որակավորման փուլի փլեյ-օֆֆում: Օգոստոսի 20-ին Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Աբովյանում 3-0 հաշվով հաղթել էր Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին»: Այս դիմակայության պատասխան խաղը ևս տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

22:15 17.09.2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ ««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ […] ...

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

22:04 17.09.2024

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով որդու՝ Վաչեի հետ զրույցից․ «Ասում է -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ […] ...

SHANTNEWS

22:00 17.09.2024

SHANTNEWS

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

21:55 17.09.2024

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

21:44 17.09.2024

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

Բելառուսի խաղաղասիրությունը չպետք է շփոթվի թուլության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային միասնության օրվան նվիրված «Եթե մենք միասնական ենք» հայրենասիրական ֆորումում։ «Ես արդեն ասել եմ, որ բելառուսական խաղաղասիրությունը չպետք է շփոթել թուլության հետ, մի կարծեք, թե ես բլեֆ եմ անում կամ չափազանցնում եմ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Բելառուսը եղել […] ...

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

21:30 17.09.2024

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին ստացել է թեթև վնասվածքներ, դեսպանի վիճակը լավ է։ Երեքշաբթի օրը լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության […] ...

BACK_TO_TOP