Լիլիթ Մակունցը Չիկագոյում հանդիպել է հայ համայնքի երիտասարադների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+16.09 oC

Լիլիթ Մակունցը Չիկագոյում հանդիպել է հայ համայնքի երիտասարադների հետ

10:10 22.08.2024

Oգոստոսի 18-23-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Այցի առաջին օրը դեսպան Մակունցը Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի հետ միասին հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, մասնավորապես այդ ոլորտում իրականացվող երիտասարդական ծրագրերի, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունների և դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի, հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպանը երիտասարդներին է ներկայացրել իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ ՀՀ պետական քաղաքականությունը, անդրադարձել է խաղաղության օրակարգին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։

Նույն օրը երեկոյան Պատվավոր հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի, որին մասնակցել են Իլինոյս նահանգից ընտրված կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, ՀՀ-ից Դեմոկրատական կուսակցության համաժողովին մասնակցելու նպատակով ժամանած պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը, Ֆրեզնոյում և Օհայոյում ՀՀ պատվավոր հյուպատոսները, Չիկագոյում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի (գլխավոր և պատվավոր հյուպատոսություններ), հայ համայնքի և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ, գիտնականներ։

Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել Չիկագոյում պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, Չիկագոյի պատվավոր հյուպատոսների ավագ, Չիկագոյում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Փոլ Վան Հալթերենը, ինչպես նաև դեսպան Լիլիթ Մակունցը։

Իր խոսքում դեսպանը բարձր է գնահատել ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ կարևորելով Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի Հանրապետության զարգացման և անվտանգության ամրապնդման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

22:15 17.09.2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ ««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ […] ...

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

22:04 17.09.2024

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով որդու՝ Վաչեի հետ զրույցից․ «Ասում է -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ […] ...

SHANTNEWS

22:00 17.09.2024

SHANTNEWS

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

21:55 17.09.2024

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

21:44 17.09.2024

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

Բելառուսի խաղաղասիրությունը չպետք է շփոթվի թուլության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային միասնության օրվան նվիրված «Եթե մենք միասնական ենք» հայրենասիրական ֆորումում։ «Ես արդեն ասել եմ, որ բելառուսական խաղաղասիրությունը չպետք է շփոթել թուլության հետ, մի կարծեք, թե ես բլեֆ եմ անում կամ չափազանցնում եմ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Բելառուսը եղել […] ...

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

21:30 17.09.2024

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին ստացել է թեթև վնասվածքներ, դեսպանի վիճակը լավ է։ Երեքշաբթի օրը լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության […] ...

BACK_TO_TOP