Մաքսանենգությամբ 53 կգ թմրամիջոցների իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի հերթական դրվագն է բացահայտվել. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մաքսանենգությամբ 53 կգ թմրամիջոցների իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի հերթական դրվագն է բացահայտվել. ՔԿ

17:35 21.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը:

Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված անձանցից ևս երկուսի ինքնությունը, որոնցից մեկը ԻԻՀ քաղաքացի է, մյուսը՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

Քննությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել ի թիվս այլոց՝ նաև տելեգրամյան էջի օգտատիրոջ և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նա ապահովել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք:

Այնուհետև ԻԻՀ քաղաքացին Հայաստանում բնակվող իր ծանոթին հայտնել է իր հանցավոր մտադրության մասին և թմրամիջոցներն այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու, տեղադրման վայրերը լուսանկարելու և դրանք իրեն ուղարկելու համար խոստացել և տրամադրել է դրամական աջակցություն՝ այդ կերպ շահագրգռելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին վերը նշված եղանակով ՀՀ ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նրա հանձնարարությամբ հիշյալ ծանոթը տեղադրել է թաքստոցում և տեղադրման վայրի լուսանկարները ուղարկել նրան:

Վերջինս իր հերթին ստացված լուսանկարներն ուղարկել է խմբի կազմում ընգրկված անձանց, այդ թվում՝ տելեգրամյան մի էջի օգտատիրոջ, ով իր հերթին դրանք ուղարկել է Երևան քաղաքի 23-ամյա բնակչին: Վերջինս, ստացված լուսանկարներից պարզելով թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայրը, մեկնել է այնտեղ, հայտնաբերել տեղադրված թմրամիջոցի փաթեթները և փորձել է վերցնել դրանք, սակայն ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 23-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալնավորումը:

23-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հարկ է նշել, որ ԻԻՀ նշված քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված շուրջ 53կգ թմրամիջոցներին առնչվող քրեական վարույթից անջատվել և արդեն իսկ դատարան է ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված 8 անձի վերաբերյալ քրեական մի քանի վարույթ։ Դրանցից միայն մեկով հիմնավորվել էր իրացման նպատակով ընդհանուր 43կգ չափով տարբեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձը։

Հանցավոր շղթայում ընդգրկված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

BACK_TO_TOP